Վլադիմիր Հակոբյանը բարձրացավ 3-րդ հորիզոնական
Բուլղարական Պլովդիվում ընթացող Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնության 8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտության մատնեց Դենիս Խիսմատուլինին և, վաստակելով 6,5 միավոր, բարձրացավ 3-րդ հորիզոնական: Ի դեպ, մեր շախմատիստն առաջատարներին` Վլադիմիր Մալախովին ու Մաքսիմ Մատլակովին զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով:
Մրցաշարային դիրքերը զգալիորեն բարելավեց նաև Հրանտ Մելքումյանը` հաշվետու տուրում առավելության հասնելով Բարիս Էսենի նկատմամբ:
8-րդ տուր
Վլադիմիր Հակոբյան-Դենիս Խիսմատուլին 1:0
Գաբրիել Սարգսյան-Յան Սմիթս 0,5:0,5
Արթուր Գաբրիելյան-Միխայիլ Կոբալիա 0:1
Սերգեյ Մովսիսյան-Լևան Պանցուլայա 1:0
Սանան Սջուգիրով-Հովհաննես Գաբուզյան 1:0
Հրանտ Մելքումյան-Բարիս Էսեն 1:0
Իգոր Լուսիջ-Սերգեյ Գրիգորյանց 0,5:0,5
Դավիթ Բենիձե-Ռոբերտ Հովհաննիսյան 0,5:0,5
Վալերի Պոպով-Տիգրան Լ. Պետրոսյան 0:1
Բուրակ Ֆիրաթ-Սամվել Տեր-Սահակյան 0,5:0,5
Դալիբոր Ստոյանովիչ-Արման Փաշիկյան 1:0
Զավեն Անդրիասյան-Անդրեաս Հագեն 1:0
Վեսելին Պանտև-Վլադիմիր Պողոսյան 1:0
Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո
1. Վլադիմիր Մալախով-6,5 միավոր
2. Մաքսիմ Մատլակով-6,5
3. Վլադիմիր Հակոբյան-6,5
25. Հրանտ Մելքումյան-5,5
26. Սերգեյ Մովսիսյան-5,5
37. Գաբրիել Սարգսյան-5,5
55. Արթուր Գաբրիելյան-5
76. Տիգրան Լ. Պետրոսյան-5
84. Սերգեյ Գրիգորյանց-5
92. Հովհաննես Գաբուզյան-4,5
100. Ռոբերտ Հովհաննիսյան-4,5
130. Զավեն Անդրիասյան-4,5
154. Սամվել Տեր-Սահակյան-4
234. Արման Փաշիկյան-3,5
316. Վլադիմիր Պողոսյան-2,5
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա