Տարեսկզբից մինչ օրս միջազգային շուկայում բենզինի գները բարձրացել են 10 տոկոսով
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի գների բարձրացման հետ կապված ներկայումս ուսումնասիրություներ է իրականացնում, զուգահեռաբար հետևում են միջազգային շուկայում ընթացող գործընթացներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ միզազգային շուկայում արձանագրվում է բենզինի գների բարձրացում, ինչը բնականաբար իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանում:
Բացի միջազգային շուկայում բենզինի գներից, ըստ Ա.Շաբոյանի, նաև փոխարժեքի փոփոխություններն են ազդում գների վրա, իսկ թե ինչ չափով` ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում: Նա նաև ընդգծեց, որ տարեսկզբից մինչ օրս միջազգային շուկայում բենզինի գները բարձրացել են 10 տոկոսով: «Հայաստանում ավելի ուշ է բենզինը թանկացել: Դա պայմանավորված էր նրանով, որ բենզին ներմուծող ընկերությունները իրացնելուց են եղել ցածր գներով ձեռքբերածը»,- ընդգծեց Ա.Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին