Սպորտի փոխնախարարներ` Ասրյանն ու Քարամյանը դեռ արձակուրդում չեն
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ օրենսդրության համաձայն` փոխնախարարները, որոնք տեղ ունեն համամասնական ցուցակներում, պետք է կամ արձակուրդ գնան, կամ դուրս գան ցուցակներից: Panorama.am-ը պարզեց, որ որոշ նախարարներ արդեն իսկ քայլեր ձեռնարկել են:
Մասնավորապես, մեզ հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը նշեց, թե արդեն իսկ դիմումը ներկայացրել է և ապրիլի 1-ով լինելու է արձակուրդում:
Իսկ նույն նախարարության մյուս փոխնախարար Արսեն Քարամյանն էլ Panorama.am-ին տեղեկացրեց, որ դեռևս երկու օր առաջ է արձակուրդ գնալու մասին դիմումը ներկայացրել Կառավարության աշխատակազմ. «Երկուշաբթի օրվանից ես արձակուրդում եմ լինելու»,- ընդգծեց նա:
Այսպիսով, ՀՀԿ համամասնական ցուցակում 84-րդ և 85-րդ հորիզոնականներում ներկայացված Ա.Քարամյանն ու Խ.Ասրյանը առաջիկա ամսվա ընթացքում արձակուրդում կզբաղվեն բացառապես կուսակցական գործունեությամբ: