«Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ժողովրդավարական արժեքների նկատմամբ»
«Ցանկացած քայլ, որն Արցախում ամրապնդում է ժողովրդավարությունն ու պետականաշինությունը, Ադրբեջանում ընդունվում է շատ վատ, ագրեսիվ: Իմ կարծիքով, նման հայտարարություններն ուղղակի անհարգալից վերաբերմունք է ժողովրդավարական արժեքների նկատմամբ»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղում իրականացված ցանկացած ընտրություն անօրինական է՝ Panorama.am-ին փոխանցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Ըստ բանախոսի՝ կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորվում, կարևորն այն է, որ այդ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին:
«Սա Ադրբեջանի կողմից ապակառուցողական դրսևորման ևս մեկ օրինակ է: Կարծում եմ միջազգային հանրությունը, առաջադեմ մարդկությունը պետք այս ամենին ադեկվատ մոտեցում դրսևորի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում