Ձու ներկրած «Աշոցք»-ը շինարարական ընկերություն է, որը «ազգանվեր» գործ է արել
«Աշոցք» ՍՊԸ-ն, որը ըստ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ներկրել է չմակնշված ձու, շինարարության ոլորտում գործող ընկերություն է:
Panorama.am-ի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն ներկայացած Սերգեյը (չցանկացավ ազգանունը հրապարակել) հաստատեց, որ իրենք շինարարական կազմակերպություն են, սակայն ձուն ներկրել են Ուկրաինայից դեռ դեկտեմբերին` հանուն ձվի չթանկացման ու ժողովրդի:
«Խնդիրն այն է, որ մեր ընկերությունը ազգանվեր գործ է արել, որպեսզի այս տարի ձուն արհեստականորեն չթանկանա, որպեսզի արտադրողները անցած տարվա նման ձուն 150-200 դրամով չծախեն բնակիչների վրա: Հիմա այսօր սրանք /ի նկատի ունի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը-խմբ./ չգիտես ինչից են վառված, թե՞ Զատիկ է գալիս, թանկացնեն, փող աշխատեն»,-ասաց ընկերության փոխտնօրենը, ավելացնելով, որ ինքն այս պահին գնում է ծառայություն` հասկանալու խնդիրը:
Նրա խոսքով, նախորդ տարվա դեկտեմբերին օրենքի բոլոր պահանջների ապահովմամբ իրենք ձուն ներկրել են Ուկրաինայից`3 ավտոմեքենա: «Մենք ձու չունենք, ձուն վաճառված է, մենք չգիտենք ինչի մասին են խոսում: Գնում եմ գտնեմ` էդ ասողն ով է»,-ասաց նա, թերևս ասող ասելով նկատի ունենալով նրան, ով մատնացույց է արել, որ ժամկետանց ձուն իրենց ներկրածն է:
Ընկերության փոխտնօրենի խոսքով, իրենց ներկրած խմբաքանակը դեկտեմբերին սպառվել է, մի մասն էլ` հունվարին, իսկ Գյումրիում վաճառվող չմակնշված, արդեն նաև ժամկետանց ձուն իրենցը չէ: Նա կասկած հայտնեց, որ սննի անվտանգության ծառայությունը պատվեր է կատարում:
Հիշեցնենք, որ ծառայության այսօրվա տարածած հայտարարության համաձայն Գյումրիում վաճառվող չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից: Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վաճառքը կասեցվել է, վարույթ է հարուցվել սակայն «Աշոցք» ընկերության պահեստներ ծառայության աշխատակիցները դեռ չեն մտնել` պարզելու, թե ինչքան ձու կա:
Պիպոյանն ասաց, թե տեղյակ չէ, ընկերության ներկայացուցիչը եղե՞լ է ծառայությունում, թե՞ ոչ: Նրա գնահատմամբ, խմբաքանակի ոչնչացում միանշանակ կլինի, այլ տուգանքի մասին հստակ բան ասել չի կարող:
Նախորդող հրապարակում`
Զատկի տոնին հավկիթի գների անհիմն բարձրացում չի լինի, կարծում են ՏՄՊՊՀ-ում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փորձում է պարզել, թե չմակնշված ձվերը որտեղից են հայտնվել խանութներում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա