Չմակնշված ձուն նաև ժամկետանց է. Հայտնի է ներկրողի անունը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:
ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:
Panorama.am-ը երեկ անդրադարձել էր ահազանգին, ըստ որի Գյումրիի խանութներում վաճառվում է չմակնշված ձու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում