Էրդողանի` Իրան կատարած այցելության արդյունքները. Թեհրանը մերժե՞լ է Թուրքիայի վարչապետի առաջարկը

Հեղինակ` Արմեն Իսրայելյան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 28-ին երկօրյա այցով մեկնել էր Թեհրան, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի և ԻԻՀ նախագահի առաջին տեղեկալ Մոհամմադ Ռեզա Ռահիմի հետ: Վերջինս Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում` հավելելով, որ անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնի 30 միլիարդ դոլարի:

Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, հույս է հայտնել, որ այդ բանակցությունները տեղի կունենան Ստանբուլում:
ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման փաստին, հույս է հայտնել, որ խնդրի առնչությամբ Իրանն ու Թուրքիան երկխոսության ճանապարհով կարող են առկա տարաձայնությունները հարթել:

Նախագահ Ահմադինեժադն էլ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ևս խոսել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, հավելելով, որ միջազգային կառույցներում Իրանն ու Թուրքիան համատեղ ջանքերով պաշտպանել են իրենց երկրների շահերը:

Թուրքիայի վարչապետի` Իրան կատարած այցն ավարտվել է Մաշհադում ԻԻՀ հոգևոր առաջնորդ սեյյեդ Ալի Խամենեիի հետ հանդիպմամբ: ԻԻՀ հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Խամենեի-Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվ այլ հարցերի, քննարկել են նաև Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: ԻԻՀ հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի հարցում արտաքին միջամտությանը և շեշտել է, որ Թեհրանը Սիրիային կպաշտպանի Իսրայելի դեմ պայքարում:
Թեհրան կատարած այցելության շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել նաև Իրանի պետական հեռուստատեսությանը:

Այն հարցին, թե Թուրքիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ, Էրդողանը պատասխանել է. «Այդ համակարգերը պաշտպանական բնույթի են և դրանցից ստացված տեղեկատվությունը բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, որևէ այլ երրորդ երկրի (Իսրայելին) չի տրամադրվի: Այդ ՀՀՊ համակարգերը տեղակայելու համար Թուրքիան առաջ է քաշել որոշակի նախապայմաններ, և եթե ՆԱՏՕ-ն խախտի այդ պայմանները, ապա Թուրքիան վերոնշյալ համակարգերը դուրս կբերի իր տարածքից»:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին` Էրդողանը նշել է, որ մինչ Թեհրան ժամանալը, Սեուլում տեղի ունեցած Միջուկային անվտանգության համաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ի թիվ այլ հարցերի քննարկվել է նաև Իրանի միջուկային հարցը, այնուհետև հավելել է, որ առաջարկել է, որպեսզի առաջիկայում (նախնական տվյալներով ապրիլի 13) միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի միջև գումարվելիք հանդիպումը տեղի ունենա Ստանբուլում:
Խոսելով Սիրիայի ներքաղաքական զարգացումների մասին` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պետք է պայմաններ ստեղծի, որ բացի իշխող «Բաաս» կուսակցությունից այլ քաղաքական կուսակցություններ ևս քաղաքական գործունեություն ծավալեն: Էրդողանը հավելել է, որ եթե Ասադի գլխավորած կուսակցությունը հաղթի, ապա այդ դեպքում դա ընդունելի կլինի նաև Անկարայի համար: Թուրքիայի վարչապետը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Իրանն ու Թուրքիան միասին պետք է օգնեն Սիրիային:

Այսպիսով, գնահատելով Էրդողանի` Սիրիայի վերաբերյալ հնչեցրած տեսակետները, կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան Սիրիայի ներքաղաքական զարգացումների վրա ազդելու հարցում աստիճանաբար զիջում է իր դիրքերը և այլևս հանդես չի գալիս ծայրահեղական հայտարարություններով, ինչպես նախկինում էր: Ինչ վերաբերում է սիրիական հարցում Իրանի դիրքորոշմանը, ապա նշենք, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ Թեհրանը չի հրաժարվի Սիրիային աջակցելու իր քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է Էրդողանի` Իրանի և 5+1 խմբի բանակցությունները Ստանբուլում անցկացնելու առաջարկին, ապա նշենք, որ իրանյան այցի ընթացքում այդպես էլ որևէ հստակ որոշում չկայացվեց: Ավելին, այցի օրերին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը մի տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի` Իրանն առաջարկել է, որպեսզի Իրանի և 5+1 խմբի հանդիպումը տեղի ունենա Բաղդադում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}