Պատգամավորի թեկնածուները վարկերի տակ են. փող է` որ դնում են սեղանին
«Հրապարակը» պարզել է, որ ԱԺ պատգամավորի թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել` նախընտրական ծախսերն անելու համար: «Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը. երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները