Մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի նիստը
Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի նիստը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՅԴ մամուլի ծառայությունից, խորհրդաժողովին մասնակցելու են ավելի քան 25 հանձնախմբերի և գրասենյակների մոտ 60 ներկայացուցիչներ` Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Արցախից ու այլ երկրներից:
Խորհրդաժողովը կքննարկի Հայ Դատի աշխատանքների ընթացքը Հայ Դատի նախորդ՝ 2010թ. խորհրդաժողովից առ այսօր և ՀՅԴ Հայ Դատի ռազմավարության հիման վրա՝ կմշակի առաջիկա երկամյակի աշխատանքային ծրագրերը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կլինի, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի իրավական միջազգային ճանաչման և բանակցային գործընթացի հիմնախնդրի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքարի, ՀՀ արտաքին քաղաքականության և մարտահրավերների, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ եղած նախաձեռնություններին:
Ինչպես հայտնել էին ՀՅԴ-ից, համաժողովի ընթացքում ՀՅԴ Հայ Դատի ռազմավարության հիման վրա կքննարկվի և կմշակվի առաջիկա երկամյա աշխատանքների ծրագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները