Բոստանջյանը չի հավատում, որ իր անունը ջնջել է Ռ. Քոչարյանը
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, ում անունը ԲՀԿ համամասնական ցուցակում չկա, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իր` ԲՀԿ-ից դուրս գալու հավանականության մասին, ասել է. «Այդ մասին չեմ մտածել: Ժամանակն ամեն ինչ իր տեղը դնում է, ժամանակը կբերի դրան: Ինքնըստինքյան մի պրոցես կլինի դա, մինչև անգամ, իմ կամքից անկախ»:
Բոստանջյանը նշել է, որ վիրավորված չէ, որ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ ցուցակում: «Բոլոր դեպքերում զգացմունքներ ունեցող մարդը չի կարող իրեն դիսկոմֆորտի մեջ չզգալ»,-ասել է Բոստանջյանը` հավելելով, որ թերահավատորեն է վերաբերում այն խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանն անձամբ է իր անունը ջնջել ԲՀԿ ցուցակից: «Երկրի նախագահ եղած մարդը ի՞նչի պետք է մյուս գործերը թողած այդ գործերով զբաղվեր»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները