Պաշտպանության նախարարն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորը հուշագիր են ստորագրել
ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին և ունկնդիրներին իրենց գիտահետազոտական պրակտիկան անցկացնելու ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրականացնելու փորձի փոխանակում ՀՀ ՊՆ մասնագետների հետ փոխադարձ շահեր ներկայացնող այնպիսի հարցերում, ինչպիսիք են զինծառայողների հոգեբանական դիմանկարի կազմումը, զինծառայողերի համար կրթական, տեղեկատվական, ճանաչողական, մշակութային ծրագրերի իրականացումը, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը և այլ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, կարևորելով զինված ուժերի և երիտասարդության միջև շփումների ընդլայնումը` նպատակ է հետապնդում ՀՀ-ում գործող առաջատար ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքները:
Պաշտպանության նախարարությունը սերտ համագործակցություն է ծավալել ՀՀ-ում գործող մի շարք ԲՈՒՀ-երի հետ: Դեռևս 2011թ. համագործակցության, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Երևանի Պետական Համալսարանի, Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հետ:
2012թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են անցկացրել վերոնշյալ ԲՈՒՀ-երի տարբեր մասնագիտությամբ ընդհանուր թվով 52 ուսանող /իրավաբաններ, միջազգայնագետներ, քաղաքագետներ, հոգեբաններ, լրագրողներ, թարգմանիչ-լեզվաբաններ/:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան