Օլիմպիադա. Շատ աշխատանքներ արտագրված էին
Երեկ ամփոփվեցին ռուսաց լեզվից մարտի 17-ին տեղի ունեցած Օլիմպիադայի արդյունքները: Մրցույթին մասնակցել է 110 աշակերտ` Երևանի 22 դպրոցից: Նշենք, որ մրցույթի մասնակիցներին հատկացվել է 4 ժամ` “Мой русский друг” («Իմ ռուս ընկերը»)թեմայով շարադրության համար: Հատկանշական էր, որ ժյուրիի կազմը խիստ գաղտնի էր պահվում, մինչև արդյունքների հրապարակման օրը: Հատուկ ծածկագրերով նշված են եղել նաև աշակերտների անունները:
Առաջին տեղը և որպես նվեր նախատեսված նոութբուքին արժանացել է թիվ 119 դպրոցի աշակերտ Թամարա Հովհաննիսյանը, երկրորդ տեղի և մեդիա – խաղարկչի է արժանացել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Սոնա Արսենյանը, երրորդ ևֆոտոխցիկ` թիվ 83 դպրոցի աշակերտ Էդգար Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում են «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի մամլո ծառայությունից, ժյուրիի նախագահ` ԵՊՀ ռուսաց լեզվի բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բաբայանը նշել է, որ մրցույթի ընթացքում գնահատվում էր ոչ միայն շարադասությունն ու ուղղագրությունը, այլ նաև`շարադրության ինքնուրույնությունն ու անկեղծությունը: Ժյուրիի անդամները նաև մտահոգություն են հայտնել, որ մրցույթի ընթացքում շատ աշխատանքներ արտագրված էին, չէին համապատասխանում մրցույթի հանձնարարությանը, իսկ երբեմն, անհիմն օգտագործվում էին ռուս ականավոր մշակութային գործիչների անունները կամ նրանց արտահայտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան