Հասարակություն 13:15 30/03/2012

Արևելյան հրաշք. Առաջընթացի հիմքում օրենքի նկատմամբ հարգանքն է

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հարավային Կորեան և Սինգապուրը` չինական Հոնկոնգի (Սյանգան) ու Թայվանի հետ միաժամանակ, 1990-ականներին հայտնի էին «ասիական վագրեր» ընդհանուր բնորոշմամբ: Դա կապված էր սոցիալ-տնտեսական ու հասարակական զարգացման աննախադեպ արդյունքներով, որին նրանք հասել էին անցած երեք տասնամյակների ընթացքում:

Հարավային Կորեա` արդիականացում արևմտյան ձևով

Մինչ Կորեա մեկնելն այդ երկրի մասին իմ պատկերացումները սահմանափակվում էին միայն «Կորեայի որբեր» արտահայտությամբ, որ ժառանգություն էր մնացել խորհրդային տարիներից, «կորեական հրաշք» արտահայտությամբ, որ դասագրքերից սերտել էի ուսանողության տարիներին, և` մի շարք կորեական բրենդներով («Սամսունգ», «Էլ Ջի», «Դեու», «Հյունդայ», «Կիա» և այլն): Իսկ ահա այն, ինչ հանդիպեցի տեղում, իսկապես ցնցող էր:

Կորեական թերակղզին աշխարհի ամենախտաբնակ տարածաշրջաններից է: Եթե գաճաճ պետություններին չհաշվենք, ապա Հարավային Կորեան բնակչության խտությամբ աշխարհում զիջում է միայն Բանգլադեշին: Համեմատության համար նշեմ, որ տարածքով (մոտ 99,3 հազար քկմ) Հարավային Կորեան Հայաստանին գերազանցում է մոտ 3 անգամ, իսկ ահա բնակչությամբ (մոտ 50 մլն մարդ)` 18 անգամ: Դա նույնն է, որ Հայաստանում այսօր ապրեր 17 մլն մարդ:
Հասկանալի է, որ սահմանափակ ռեսուրսների պարագայում (իսկ Կորեան, ինչպես Հայաստանը, աղքատ է բնական ռեսուրսներով, իսկ տարածքն ունի լեռնային կտրտված ռելիեֆ, ինչը լուրջ խոչընդոտ է թե հողային ռեսուրսների օգտագործման, թե ենթակառույցների զարգացման առումով), նման ծանրաբեռնվածությամբ երկիրը զարգացնելը չափազանց դժվար է: Բայց կորեական փորձը վկայում է` դա անհնար չէ: Իսկ ո՞րն է գաղտնիքը:
Շարքային կորեացիներն զարգացման ֆորմուլայի մասին ունեն իրենց պատկերացումները: Առաջընթացը նրանք կապում են երկրի երրորդ նախագահի` Պակ Չոն Հիի կառավարման հետ: Վերջինս եղել է ռազմական գործիչ, ծառայել դեռևս ճապոնական բանակում ու աչքի է ընկել Կորեական պատերազմում (1950-1953թթ): Նրա իշխանությունը եղել է ավտորիտար բնույթի, բարեփոխումները` հարկադրական: Սակայն խնդիրը, որ իր առջև դրել էր Պակ Չոն Հին, այն է` տնտեսապես գերազանցել Հյուսիսային Կորեային, ոչ միայն կարողացել է լուծել, այլև լուրջ նախադրյալներ է ստեղծել հետագա թռիչքային զարգացման համար: Հարցին, թե ի՞նչ է արել Պակ Չոն Հին, կորեացիները առանց մտածելու պատասխանում են` սահմանել է խիստ օրենքներ և ապահովել դրանց իրականացումը: Նրանց պատմելով, 60-70-ականներին Կորեայում իշխողը հանցավոր խմբավորումներն էին, իսկ ապօրինություններն ու հանցանքները սովորական երևույթ, իսկ ահա Պակ Չոն Հիի կառավարման ընթացքում կոշտ պայքարը նման երևույթների դեմ, խիստ օրենքները ու օրենքի առջև բոլորի հավասարությունը վերջ դրեցին այդ ամենին:

Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ կորեացիների, այն է, որ Պակ Չոն Հին կտրականապես հրաժարվեց արտաքին որևէ օժանդակությունից: Չնայած համատարած աղքատության ու սովի պայմաններում նման որոշումը կորեացիների մեծ մասը ժամանակին չի ընդունել և այսօր էլ քննադատները քիչ չեն, այնուամենայնիվ անգամ շարքային կորեացիները գիտակցում են, որ այդ որոշումը լուրջ խթան է դարձել տնտեսական զարգացման ու ի վերջո «կորեական հրաշքի» կայացման համար:

Բնականաբար, հրաշքը չէր կայանա, եթե բնական ռեսուրսներից զուրկ երկիրը գիտակցված ու կազմակերպված ձևով չմոբիլիզացներ եղած ներուժն ու չուղղորդեր այն: Իսկ դա արվել է շատ պարզ` եղած սահմանափակ միջոցները տրամադրվել են մարդկային կապիտալի զարգացմանը. աղքատ երկիրը միջոցներ է գտել կորեացիներին արտերկիր կրթության ուղարկելու համար, իսկ երկրի ներսում կազմակերպել է էֆեկտիվ կրթական համակարգ: Տեղացիները պատմում էին, որ այս ձեռնարկին ժողովրդի հավանությունն այնքան մեծ է եղել, որ մարդիկ իրենց անձնական միջոցներն անգամ չեն խնայել դրա համար: Ասում էին, որ ամենածանրագույն շրջանում շարքային կորեացիներն իրենց ոսկյա իրերը և այլ ունեցվածք նվիրաբերել են համապետական ծրագրերի իրականացմանը: Իսկ արդեն 15-20 տարի անց սկսել են վայելել իրենց համեստ ներդրումների արդյունքները: Մարդկային կապիտալի մեջ ներդրումները երկու տասնամյակ անց հանգեցրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թռիչքային զարգացման ու բերել նրան, որ կորեական ձեռնարկությունները սկսել են մրցակցել համաշխարհային առաջատարների հետ:

Այսօր Հարավային Կորեայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ 30 հազար ԱՄՆ դոլար, ինչը համադրելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ: Տնտեսական առաջընթացը, բնականաբար, ուղեկցվել է կենսագործունեության այլ ոլորտներում վերափոխումների ու դրական տեղաշարժի հետ: Հարավային Կորեան լուրջ ձեռքբերումներ ունի ռազմական, սոցիալական, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում: Սպորտի բնագավառում անգամ կորեացիների ցուցանիշները տպավորիչ են: Ասում են անգամ` որակական թռիչքը տեղի է ունեցել հենց սպորտի միջոցով. Հարավային Կորեայի թռիչքաձև զարգացումը կայացել է 1988 թվականին Սեուլում կայացած օլիմիպիական խաղերի ժամանակ և հետո: Տպավորիչ են նաև ձեռքբերումները մշակույթի ոլորտում. Հարավային Կորեան հեռավորարևելյան տարածաշրջանում դարձել է զանգվածային մշակույթի (պոպ երաժշտություն, հեռուստասերալներ և այլն) հիմնական արտադրողը:

Արդիականացումը, որի արևմտյան բնույթը նկատելի է անգամ վիզուալ մակարդակում (Սեուլը գրեթե ամբողջությամբ կառուցապատված է ժամանակակից արևմտյան ոճով), իր հետքն է թողել նաև կորեացիների ավանդույթների վրա: Բավական է նշել, որ 40 տարվա ընթացքում այստեղ լուրջ գործունեություն են ծավալել արևմտյան միսիոներները և արդյունքում քրիստոնյաներն այսօր ավանդաբար բուդդիստական երկրի ամենամեծ կրոնական խումբն են: Արևմտյան մշակույթի ազդեցությունը (հագուստից մինչև կենցաղ ու խոհանոց) այստեղ կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, իհարկե, կորեական որոշ նրբերանգներով:

Սինգապուր` նավահանգիստ առանց իրավապահների

Հարավային Կորեայում տեսածից ու լսածից հետո դժվար է պատկերացնել ավելի մեծ հրաշք: Բայց այն, ինչ բախտ վիճակվեց տեսնել Սինգապուրում, նկարագրելն իսկապես անհնար է:
Սինգապուրն, ըստ էության, քաղաք-պետություն է: տարածքով (714 քկմ, որից մոտ 100-ը վերջին քառասուն տարվա ընթացքում ավելացել է ծովի ցամաքեցման հաշվին) այն Երևան քաղաքին գերազանցում է մոտ 3 անգամ, իսկ ահա բնակչությունը (5,9 մլն մարդ) Հայաստանի կրկնակին է: Եվ այս պայմաններում Սինգապուրը կարողացել է մեկ շնչի հաշվով եկամուտներով դառնալ աշխարհում չորրորդը` զիջելով միայն Քաթարին, Լյուքսեմբուրգին ու Նորվեգիային: 6 միլիոնանոց Սինգապուրի տնտեսությունը գրեթե համավասար է 40 միլիոնանոց Ուկրաինային: Սա բացատրելն իսկապես անհնար է, մանավանդ որ Սինգապուրը, այսպես ասած, հումքային երկիր չէ: Ո՞րն է նման տպավորիչ արդյունքի գաղտնիքը:
Այստեղ էլ մարդիկ տալիս են Լի Կուան Յու անունը: Այս լեգենդար անձնավորությունը, որ ընդամենը վերջերս այցելել էր նաև Հայաստան, իսկապես կարողացել է կործանման եզրին գտնվող երկիրը վերածել բառիս բուն իմաստով երջանիկ մարդկանց հանրության:

Լինելով նավահանգստային քաղաք` Սինգապուրը դեռևս 1950-ականներին նույնպես ամբողջովին գտնվել է հանցավոր խմբավորումների (չինական տրիադաներ) հսկողության տակ, եղել է չափազանց կոռումպացված, իսկ բազմագ հասարակության (բնակչության մեծ մասը չինացիներ են, կան նաև մեծ թվով մալայացիներ, հնդիկներ, մի քանի տասնյակ այլ ժողովուրդներ) ներսում եղած ազգամիջյան հարաբերությունները ինչ-որ պահի վտանգել են փոքրիկ երկրի գոյությունն ընդհանրապես: Այս պայմաններում գալով իշխանության ու հաստատելով բռնապետական կարգեր` Լի Կուան Յուն ձեռնամուխ է եղել կոշտ, բայց էֆեկտիվ բարեփոխումների իրականացմանը:
Այսօր կոռուպցիայի բացակայությամբ Սինգապուրն աշխարհի առաջատարներից է: Արդյունքն ապահովվել է շատ պարզ` որոշումների կայացման պարզեցմամբ ու պարզ օրենքների ներդրմամբ: Արվել է այնպես, որ մարդկանց համար անհրաժեշտ վարքագծի նորմերը լինեն շատ պարզ, իսկ չինովնիկների կամքին ոչինչ չմնա: Օրինակ` տեղացիների պատմելով` ձեռնարկություն բացելն այստեղ տևում է մի քանի րոպե, իսկ միակ պահանջն այն է, որ հիմնադրվող ընկերության անունը չհամընկնի մինչ այդ գոյություն ունեցող մեկ այլ ընկերության անվան հետ: Այսքանը` ոչ մի տեղեկանք, ոչ մի արտոնագիր, ոչ մի բյուրոկրատիա:
Սրան հավելեք նաև դատավորների միլիոնավոր դոլարների հասնող աշխատավարձն ու խիստ օրենքները ու հսկողությունը և կստանաք արդյունավետ գործող համակարգ, որը զերծ է կոռուպցիոն ռիսկերից:

Ինչ վերաբերում է հանցավոր խմբերին, ապա որոշումը եղել է վճռական ու իրականացվել միանգամից. ոստիկանության ողջ կազմը միանգամից փոխվել է (մալայացիների փոխարեն իրավապահ մարմիններ են ընդունվել չինացիները)ու սկսվել է տրիադաների դեմ անհաշտ պայքար: Ընթացքում ընդունվել են բավականին կոշտ օրենքներ ու ապահովվել դրանց իրականացումը: Օրինակ, թմրանյութի տարածումն այստեղ դատապարտվում է մահապատժի: Ըստ որում` փաստի հայտնաբերումից հետո դատավճռի ընդունումն ու դրա իրականացումը արվում է շատ արագ` առավելագույնը մեկ տարում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով Սինգապուրն աշխարհում առաջինն է` մեկ շնչի հաշվով մահապատիժների քանակով: Այս ցուցանիշը սակայն համակարգի խստության, այլ ոչ ամենաթողության արդյունք է: Այստեղ խիստ են անգամ այնպիսի զանցանքների դեպքում, ինչպիսին ծխախոտը գետնին գցելը կամ մաստակ ծամելն է: Օրինակ, չնախատեսված տեղում ծխախոտի մնացորդ գցելը այստեղ միանգամից պատժվում է մոտ 600 դոլար տուգանքով:
Սինգապուրում ամենատպավորիչն այն էր, որ այս կարգի խիստ օրենքների առկայության պայմաններում փողոցներում ոստիկան գործնականում անհնար է հանդիպել: Համենայնդեպս ոստիկանական համազգեստով անձանց չեմ հանդիպել, բայց տեղացիները պատմում էին, որ այսպես կոչված «սմոկ փոլիսը» քաղաքացիական հագուստով է ու ամենուր:

Ինչ վերաբերում է տնտեսական հրաշքին, ապա այստեղ ևս առաջընթացի հիմքում գիտելիքն է` մարդկային կապիտալում արված ներդրումները, և չափազանց ազատական բիզնես միջավայրը: Պատմում են, որ օտարերկրյա ներդրողների համար այստեղ ստեղծված են ամենանպաստավոր պայմանները` բոլոր առումներով: Այստեղ բոլոր վայելքներն առկա են. շքեղ ու մատչելի հյուրանոցներ, առևտրային հսկա կենտրոններ, ֆինանսաբանկային զարգացած ենթակառույցներ, տնտեսական ամենատարբեր արտոնություններ և այս ամենին գումարած` գիշերային կյանք…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը մի առիթով ասել է, «ինչ-որ ժամանակ Սինգապուրն էր սովորում Մեծ Բրիտանիայից, իսկ այսօր մենք ենք սովորում Սինգապուրից»: Երկաթյա լեդիի գնահատականն, իհարկե, չափազանցված չէ և հատկապես Հայաստանի համար սինգապուրյան փորձը խիստ ուսանելի և օգտակար կարող է լինել:

Նախորդող հրապարակումները` ՀՀ նախագահը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ
Սերժ Սարգսյանը Սեուլում է. քննարկել են Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը
Սեուլում ՀՀ նախագահը կարևորել է էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը
Հայաստանի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացումը կառավարության առաջնային խնդիրներից է. Սերժ Սարգսյան
Ադրբեջանի նախագահի՝ հայկական ատոմակայանի մասին հնչեցրած ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում. Սերժ Սարգսյան
Սեուլում մեկնարկել է միջուկային անվտանգության գագաթաժողովը
ՀՀ նախագահ. Չէ՞ որ փոքր քանակն ու բարձր որակը մեծապես ներհատուկ է Սինգապուրի տաղանդաշատ ժողովրդին
Սինգապուրի հայկական համայնքը` փոքրաթիվ, բայց գործունյա
Պետական այցով Սինգապուրում գտնվող ՀՀ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի առաջնորդների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլից պետական այցով մեկնել է Սինգապուր (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ նախագահը հանդիպել է Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}