Թեկնածուներին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսել
«Ժողովուրդը» գրում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեծամասնականով առաջադրված ԲՀԿ-ական թեկնածուներին խոստացել է ֆինանսապես օգնել, և պայման է դրել. Եթե թեկնածուն պարտվի, ապա պարտավոր է վերադարձնել գումարը, իսկ եթե հաղթի, ապա օգնությունը կհամարվի նվեր: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, հերքել է այդ լուրը:
Հարցին անդրադարձել է նաև «Հրապարակը»`գրելով, որ Գագիկ Ծառուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: «Մեզ հասած տեղեկություններով` ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից»,- գրում է «Հրապարակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները