Թուրքիայում հայկական հերթական եկեղեցին է վերածվում մշակույթի կենտրոնի
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն աշխատանքային շրջայց է կատարել Ամասիա նահանգի Մերզիֆոն շրջան` ծանոթանալու տեղի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ըստ թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալության` թուրք նախարարը հանձնարարել է մինչև ամառ ավարտել եկեղեցու վերականգնման աշխատանքները: Նշվում է, որ այդ եկեղեցին մինչև հանրապետական կարգերի հաստատումը Թուրքիայում գործել է որպես բողոքական եկեղեցի: Այնուհետև վերածվել է մշակույթի կենտրոնի: Իսկ 1980-ականներին հանձնվել է Կրոնական հարցերի վարչությանը, ապա` որպես պատմական շինություն դրվել մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայության տակ:
Վերանորոգումից հետո երբեմնի հայկական եկեղեցին դարձյալ գործելու է որպես մշակույթի կենտրոն, և թուրք նախարարի բնորոշմամբ` խթանելու տեղի մշակութային տուրիզմի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում