Հարցազրույցներ 17:29 31/03/2012

Ա. Մարկարով. Այս ընտրությունների նորույթը` ավելի փոքր ուժերի համախմբում

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան

Հայաստանում նախընտրական զարգացումների և կուսակցությունների ռազմավարության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

- Պարոն Մարկարով, ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական գործընթացները Հայաստանում:
-Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես քարոզարշավի սկիզբ, այսինքն` խոսքը գնում է էլեկտորալ ցիկլի սկզբի մասին, որը սկսվում է խորհրդարնական ընտուրթյուններով ու շարունակվելու է նախագահական ընտրություններով: Այս շրջանի զարգացումները բավականին հետաքրքիր են այն առումով, թե արդյո՞ք տեղի կունենա եռաֆորմատ կոալիցիայի ձևավորում: Անակնկալ, ըստ էության չկար, այն իմաստով, որ առաջադրվել են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց առաջադրումն ակնկալվում էր: Փաստորեն, մրցակցությունը տարբեր կուսակցությունների համար ընթանում է երկու ուղղություններով: Մի կողմից նախընտրական պայքարը գնում է պրոկառավարական էլեկտորատի համար` երեք կուսակցությունների շրջանակներում, մյուս կողմից պայքարն ընթանում է ընդդիմության դեմ:

Այս ընտրությունների հաջորդ նորույթն այն է, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, երբ բազմիցս արտախորհրդարանական ընդդիմությունը փորձել է մուտք գործել խորհրդարան առանձին կուսակցությունների միջոցով, այս անգամ մենք տեսնում ենք այդ ուժերի համախմբումը` որպես 2008թ իրադարձություններից հետո տրամաբանական զարգացում: Փաստորեն, միավորված ընդդիմադիր կոալիցիայի միջոցով ՀԱԿ-ը դառնում է խորհրդարանական: Եվս մեկ կոալիցիոն դաշինք է ներկայացնում «Ժառանգություն»-«Ազտա դեմոկրատներ» ցուցակը: Դա այն տարբերակն է, որի միջոցով փորձ է արվել հաղթահարել համատեղ ուժերով 5 տոկոսանոց բարիերը: Նրանք չեն գնացել դաշինքի ուղով քանի որ 7 տոկոսանոց բարիերը հաղթահարելն ավելի դժվար է, չնայած որ հայտարում են, որ 20-25 տոկոս տեղերի նպատակ ունեն: Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն իր համար դնում է շատ ավելի բարձր շեմը:

- Եթե համեմատություն անցկացնենք կուսակցությունների ցուցակներում… Օրինակ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում ընդգրկել է տարբեր հասարակական շերտերի ներկայացուցիչներ, իսկ Դաշնակցության ցուցակի մասին անընդհատ խոսվում է, որ այն ոչ այնքան հայտնի գործիչներով է հանդես գալիս: Ինչպե՞ս եք դա գնահատում:
-ՀՀԿ-ն դիտարկում է իրեն որպես ազդեցություն ունեցող կուսակցություն և այս քայլն ուղղված է նրան, որ ընտրողը տեսնի` ովքեր են ներառված, որն էլ ավելի հրապուրիչ է դարձնում տվյալ ցուցակը: Բնական է, որ ընտրությունը շատ անգամ կայացվում է ոչ թե ծրագրերի ուսումնասիրությամբ, այլ շատերի համար հիմք է հանդիսանում և´ անունները, և´ ինքը քարոզարշավը: Այսինքն` ինչքանով է համոզիչ լինելու այս կամ այն կուսակցությունը` չկողմնորոշված ընտրազանգվածին իր կողմը գրավելու համար:

Դաշնակցության հետ մի փոքր այլ պատմություն է, որովհետև ելնելով կուսակցության բնույթից, այստեղ կուսակցությունն ունի բավական կայուն, ավելի կուսակցակենտորն ընտրազանգված, որի համար անունները կարող են լինել համեմատաբար նվազ կարևոր: ՀՅԴ-ի գոյություն ունեցող ծրագրային դրույթների և մշտական գոյություն ունեցող դիրքորոշման պայմաններում անունների այս փոփոխությունը մեկ կողմից հնարավորություն է քաղաքականության մեջ մուտք գործելու ավելի երիտասարդ սերնդի համար, մյուս կողմից այն կարելի է համարել ներկուսակցական ձեռքբերումների մոբիլիզացման փորձ:

- Իսկ ի՞նչ կասեք «Ժառանգության» ցուցակի մասին, որում հավասարապես ընդգրկված են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները:
-«Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» փորձեցին կազմել հավասարների դաշինք և արտացոլել դա համամասնական ցուցակների կառուցման մեջ: Այսինքն` հերթականությամբ մտնում են երկու կուսակցությունների ներկայցուցիչները, գումարած այնտեղ ներառված հասարակական դաշտի ներկայացուցիչները, որի շնորհիվ փորձ է արվում ասել, որ այս միավորված ալյանսի մեջ նրանք հավասար գործընկերներ են: Այսինքն` ըստ հավասար գործընկերների տրամաբանության, այս երկու ուժերը տեսականորեն համաձայնեցրել են իրենց ծրագրային դրույթները:

- Արդյո՞ք «Ժառանգության» նման քայլը կհանգեցնի նրան, որ ընտրություններին այս կուսակցություններն ավելի շատ ձայներ կունենան:
-Ակնկալիքը հենց եղել է այն, որ «Ժառանգությունն» այս ալյանսի միջոցով բողոքական ընտրազանգվածից կարողանա ձեռք բերել ավելի շատ ձայներ, քան թե հոսք տեղի կունենա «Ժառանգության» ընտրազանգվածից: «Ժառանգության» ենթադրյալ 3-5 տոկոս ընտրազանգվածին ավելանալու է նորը: Իսկ ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, այն առանձին պայքարելով և առանձին ցուցակ ներկայացնելով դժվար թե կարողանար հասնել արդյունքի: Այստեղ առաջատարի դերը կարծում եմ «Ժառանգությանն» է պատկանում:

- Այս առումով հետաքրքրական է նաև ՀԱԿ-ի ցուցակը, որում ներկայացված են մի շարք կուսակցություններ…
-ՀԱԿ-ի մոտ պարզ է` այն հիմնադիր կորիզը, որը կար շարժման մեջ, նրանց ներկայացուցիչները գտան իրենց տեղը ցուցակներում: Այն, թե` ով, որ տեղում էր գտնվում, դա կարող է խոսել ՀԱԿ-ի ներսում գոյություն ունեցող եթե ոչ հակասությունների, ապա համենայնդեպս, ծրագրային տարաձայնությունների մասին: Կամ եթե մի փոքր այլ ձևով մոտենանք, կարելի է ասել, որ դիրքորոշումը եղել է` ստեղծել ավելի արդյունավետ խորհրդարանական ֆրակցիա` փոքր խմբով ավելի արդյունավետ աշխատելու համար: Այսինքն` տրամաբանությունը կարող է լինել այն, որ ցուցակի վերևի մասը ներկայացնում են մարդիկ, որոնք ավելի արդյունավետ կարող են աշխատել խորհրդարանում:

- Պարոն Մարկարով, մեր երկրում տեղի ունեցած բոլոր նախորդ ընտրություններում սև փիարը շատ կարևոր դեր է խաղացել: Ի՞նչ եք կարծում այս ընտրություններում է՞լ այդպես կլինի:
-Սև փիարը օգտակար է լինում միայն այն ժամանակ, երբ ներկայացնելով, օգտագործելով համապատասխան տեխնոլոգիաները ձեր հակառակորդի դեմ, դուք դրա հետ միասին կարողանում եք ներկայացնել սեփական կառուցողական պատկերը: Միայն սև փիարը չի կարող տրամադրել ձեզ այն արդյունքը, որը դուք կարող եք ակնկալել:

Մեկ կողմից, այո´, կա կորիզը, այն ընտրազանգվածը, որն արդեն կողմնորոշվել է, և մյուս կողմից` չկողմնորոշված ընտրազանգված գոյություն ունի, որի համար գնում է համապատասխան պայքար և այստեղ ավելի նպատակահարմար է օգտագործել ոչ թե բացասական, այլ դրական էլեմենտները, որոնք այս զանգվածի համար ավելի հրապուրիչ են: Հնարավոր է սև փիարը կիրառել կողմնորոշված ձայների համար, որոնք գուցե սև փիարի միջոցով, քարոզարշավի միջոցով, կարող են փոխել իրենց կարծիքները: Սակայն նրանց թիվը միանշանակորեն ավելի քիչ է: Ընդհանուր միտումն այսօր, ըստ էության, ցույց է տալիս, որ բնակչության մոտ 60 տոկոսը պատրաստ է մասնակցելու ընտրություններին և նրանց մեծամասնությունը կողմնորոշված է:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}