Տ. Սարգսյան. Մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք` ՀՀ-ում ներդնելու ԵՄ չափանիշները
Առաջիկայում մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք, որպեսզի ՀՀ-ում ներդնենք ԵՄ-ի կողմից պահանջվող չափանիշները և վավերացնենք այս համաձայնագիրը, որը լուրջ առաջընթաց կապահովի մեր երկրի համար:
Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում` նշելով, որ Եվրամիության հետ համագործակցության գործընթացքում արձանագրվել են ակնառու հաջողություններ:
«Արդյունքում, ԵՄ-ն հանդես եկավ Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի շուրջ քաղաքական հայտարարությամբ: Այսինքն, այն նպատակը, որը դրել էինք մեր առջև, կատարվեց»,-ասել է վարչապետը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման, ինչպես նաև Ասիական զարգացման բանկերի հետ համագործակցության արդյունքներից: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 500 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին