Մարտին վերաֆինանսավորվել է 49 հիփոթեքային վարկ
2012 թվականի մարտ ամսվա ընթացքում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 49 հիփոթեքային վարկ`429 մլն դրամ ծավալով: 2012 թվականի մարտի 29-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել 2458 վարկ` 18,226 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Նշենք, որ այս տարվա փետրվարին վերաֆինանսավորվել է 30 վարկ` 230,9 մլն դրամ ծավալով:
Ազգային հիփոթեքային ընկերության առաքելությունն է Հայաստանի հիփոթեքային շուկան դարձնել իրացվելի, կայուն և հասանելի: Ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները: «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության միակ հիմնադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին