Ճապոնիայում լուսանկարներից «Հիշողության պատ» են ստեղծել
Ավելի քան մեկ տարի է անցել Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Տարելիցի կապակցությամբ «Ծագող արևի երկրում» ստեղծել են աղետից հետո գտնված լուսանկարների «Հիշատակի պատ»:
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, լուսանկարենրի մեծ մասը հայտնաբերվել է աղետից անմիջապես հետո` մարտին, դրանցից մեծ մասը վերադարձվել է տերերին: Շուրջ 30 հազար նկար տուժել են ջրից, ինչի պատճառով հնարավոր չէր գտնել տերերին. հենց այդ նկարներից էլ և ստեղծվէլ է այս հուշակոթողը: Ակցիայի կազմակերպիչ «Հիշողության փրկություն» կազմակերպության կամավորները պատրաստ են տերերի ի հայտ գալու դեպքում վերադարձնել նրանց պատկանող նկարները, իսկ մինչ այդ պատը կմնա որպես 1 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հիշողություն: