Մանչինին չի հավատում Բալոտելլիին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է հարձակվող Մարիո Բալոտելլիի թերությունների մասին` հույս հայտնելով, որ սկանդալային իտալացին Պրեմիեր լիգայի վերջին 8 խաղում 5-6 գոլ կխփի:
«Մարիոն բարձրակարգ ֆուտբոլիստ է,- Մանչինիի խսքերը մեջբերել է goal.com-ը:- Խաղադաշտում ամեն ինչ կարող է անել: Բայց նաև քամի է. ի վիճակի է մի օր աչքի ընկնել հեթ-տրիկով, իսկ մյուսում կարմիր քարտի արժանանալ: Ես չեմ հավատում Մարիոյին: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն ընդհանրապես կարող է վստահել նրան: Նրա գործը գոլեր խփելն ու կատարելագործվելն է: Բայց դեռ շատ երիտասարդ է, ուստի ես հույս ունեմ, որ կընտրի ճիշտ ճանապարհը: Նա Պրեմիեր լիգայի վերջին 8 խաղում կարող է աչքի ընկնել 5-6 անգամ»:
Ավելացնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի 20 հանդիպման և խփել 11 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա