Մանչինին մահացել է մարզումից հետո
Իտալիայի «Պեսկարա» ակումբի դարպասապահների մարզիչ Ֆրանչեսկո Մանչինիին գտել են մահացած` սեփական բնակարանում: Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, 43-ամյա մարզիչը երեկ անցկացրել է հերթական մարզումը, որից հետո վերադարձել է տուն, որտեղ էլ մահացել է օրվա 2-րդ կեսին: Մանչինին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ֆոջի» ակումբում, հանդես է եկել «Լացիոյում», «Նապոլիում» և «Բարիում»: 23 տարվա կարիերայի ընթացքում փոխել է 23 ակումբ: Իտալական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Մանչինին տանն իրեն վատ է զգացել և շտապ օգնություն է հրավիրել, սակայն մինչև բժիշկների ժամանելն արդեն մահացել է:
Ներկա պահին «Պեսկարան» զբաղեցնում «B» սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը և «A» սերիա դուրս գալու լավ հնարավորություններ է պահպանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա