Ն.Նազարյան. «Բա ոստիկանությունն ինչի՞ համար է. անօրինականությունների դեպքում ոստիկանությունը կձեռնարկի հակազդող միջոցներ»
Եթե Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստներն ու «ապամոնտաժող բրիգադը» փորձ կատարեն ապամոնտաժել կրպակները, ի՞նչ քայլի կդիմի ոստիկանությունը հարցին Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե ոստիկանությունը թույլ չի տա.
«Ինձ թվում է, որ նրանք էլ նման քայլի չեն գնա, որովհետև հասկանում են` և ՄԻՊ-ն է դիմել և մենք էլ բացատրել ենք իրենց գործողությունների անօրինական լինելը: Ինձ թվում է` նրանք խելացի են և հասկանում են, որ նման բան չի կարելի անել»,- մասնավորապես նշեց նա:
Երևանի ոստիկանապետը հավելեց նաև, որ ոստիկանները պահելու են հասարակական կարգը, իսկ եթե իրենք փորձեն գնալ անօրինական գործողությունների` միանշանակ կտրվի դրա պատասխանը: Ճշտող հարցին` դա ենթադրում է նաև ուժի կիրառում, Ն.Նազարյանն ավելացրեց.
«Բա ոստիկանությունն ինչի՞ համար է: Եթե լինեն անօրինականություններ, ապա ոստիկանությունը կարող է ձեռնարկել հակազդող միջոցներ»:
Այն հարցին, թե ի՞նչ է ձեռնարկելու ոստիկանությունը այն պարագայում, երբ հայտարարվում է, որ ակտիվիստները շուրջօրյա մնալու են պուրակում, Ն.Նազարյանը արձագանքեց, թե ոստիկանությունը տանելու է հերթապահություն և եթե հարկ լինի` ապա և` շուրջօրյա: Իսկ եթե ակտիվիստները մնան ամիսներ շարունակ, նույնը կանեն նաև ոստիկանները.
«Մենք ոչ միայն պաշտպանելու ենք սեփականատերերի շահը, այլև մեր ժողովրդի անվտանգությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա