ՊՆ. ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցի կողմից տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական կողմից արձակած գնդակից Թովուզի շրջանում քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ ասացին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները, և կրակ են բացում բացառապես Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքում,- նշված է պարզաբանման մեջ: