ՄԻՊ աշխատակիցներին skype-ով են ընտրում
«168 ժամը» գրում է, որ վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, թե առաջիկայում ՄԻՊ գրասենյակներ կհիմնեն նաև մարզերում: Թերթի տեղեկություններով` մարզային աշխատակիցների ընտրությունը կազմակերպվում է «սկայպի» միջոցով: Այս տեղեկատվությունը, ըստ թերթի, քննարկվել է նաև Ֆեյսբուքում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր. «Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել, որ օմբուդսմենի գրասենյակում կամ նախապես գիտեն, թե ում են ընդունելու աշխատանքի, կամ էլ տիրում է կատարյալ անլրջություն: Ամեն դեպքում պնդում եմ, որ ՄԻՊ-ի գրասենյակի կադրերի բաժնի աշխատակիցները շատ երկար ժամանակով վերապատրաստվելու կարիք ունեն: Հիմնավոր առիթ է աշխատակազմի կարողությունների զարգացման հիմքերով մի ծրագիր ներկայացնել դոնորներին: Իմ կարծիքով` սուրճի բաժակով գուշակելն ու ընտրելն ավելի ճշգրիտ տարբերակ է, քան իրենց անսկզբունքային մոտեցումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները