Մայքլ Օուեն. «Պլանավորում եմ խաղալ ևս 2-3 տարի»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մայքլ Օուենը մտադիր է չհեռանալ մեծ ֆուտբոլից ևս 2-3 տարի: Այս տարի 32-ամյա ֆուտբոլիստին անընդմեջ տանջում էին վնասվածքները, ինչի արդյունքում նա մանկունիանցիների կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 2 անգամ: Շաբաթվա սկզբում 2001 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրն ապաքինվել է հերթական վնասվածքից: Այս մասին գրում է «The Sun»-ը:
«Հիմա այնքան էլ հարմար ժամանակահատված չէ` կարիերաս ավարտելու համար: Ես աստիճանաբար փորձում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել, արդեն սկսել եմ մարզումները: Շատ քիչ ժամանակ անց կրկին կվերադառնամ շարք: Ակումբի հիմնական խնդիրն այս մրցաշրջանում չեմպիոնի կոչումը նվաճելն է: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա պլանավորում եմ խաղալ ևս 2-3 տարի, որից հետո կշարունակեմ մնալ ֆուտբոլում, սակայն արդեն` այլ պաշտոնում»,- ասել է Օուենը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա