Վ.Վարդանյան. «Իհարկե ոչ, ի՞նչ ձևական` կոալիցիայի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել»
ԲՀԿ-ին բոլորովին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը նախօրեին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «կոալիցիան ձևական բնույթ է կրել»: Որքանո՞վ են այս ձևակերպման հետ համաձայն ԲՀԿ-ական նախարարները, ովքեր ի պաշտոնե այս տարիների աշխատել են կոալիցիոն համաձայնության շրջանակում:
Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նախևառաջ հրաժարվեց պատասխանել` նշելով, որ արդեն արձակուրդում է: Սակայն լսելով հարցի բովանդակությունն ու այն , թե արդյո՞ք ինքն էլ համաձայն է, որ այն ֆորմատը, որի շրջանակում ինքը նախարարի պաշտոնն է զբաղեցնում ձևական է, արձագանքեց.
«Իհարկե ` ոչ, ի՞նչ ձևական: Կոալիցիայի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, բացի դա էլ` մինչ օրս նման հարց չի բարձրացվել, հետևաբար այդ թեմայի մասին խոսելն անիմաստ է»,- մասնավորապես նշեց նա:
Ճշտող հարցին` փաստրոեն այս պարագայում Վ.Օսկանյանը զուտ իր կարծիքն է արտահայտել, Վ.Վարդանյանը շեշտեց.
«Համենայնդեպս կոալիցիայի հետ կապված կուսակցությունը հայտարարություն չի արել»:
Ինչպես արդեն նշեցինք, Վ.Վարդանյանն արդեն արձակուրդում է ու գլխավորում է ԲՀԿ նախընտրական շտաբը:
Նախորդիվ` Զոհրաբյանը Օսկանյանի մեկնաբանության մասին. «Ոչնչից տեղյակ չեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները