«Գործարար հայուհի». 60 գործարար կանանց ձեռնարկությունները ներկայացված են ցուցահանդեսում
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը: Բացմանը խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար:
«Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաև քաղաքապետարանի ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»,-քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող և ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոներ կապակցությամբ և բաց կլինի նաև ապրիլի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու