Զոհրաբյանը Օսկանյանի մեկնաբանության մասին. «Ոչնչից տեղյակ չեմ»
«Ես Հայաստանում չեմ, պատվիրակության կազմում եմ և գտնվում եմ արտերկրում: Ոչնչից տեղյակ չեմ»,- մեկնաբանելով նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, և Հանրապետականն էլ արել է այն ինչ ցանկացել է»:
Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանի հայտարարության առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը կարծում է, որ այն կուսակցությունը, որին ինքը մեծ ոգևորությամբ անդամակցել է, վերջին չորս տարիներին զբաղված է եղել ձևականությամբ և ունեցել է դիտորդի կարգավիճակ, ապա դա իր խնդիրն է: Կոնկրետ ես ավելի բարձր կարծիքի եմ մեր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին»:
Panorama.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր:
ԲՀԿ ներկայացուցիչների այս հայտարարությունների առնչությամբ, ավելի ուշ կփորձենք ստանալ նաև ՀՀԿ պաշտոնական արձագանքը:
Նախորդիվ` Տ.Ուրիխանյանը` «ձևականի» մասով. «Յուրաքանչյուր իր լեքսիկոնից ելնելով է տալիս ձևակերպում»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները