Առաջարկ. Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունը` տեղը զիջելով Զարուհի Փոստանջյանին
Իշխանափոխությունն աբստրակցիա չէ, այն պետք է ապահովել մեխանզիմներով: Մեխանզիմներից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը կարողանար միասնական թեկնածուներ ունենալ մեծամասնական ընտրակարգով, որը ձախողվեց ՀԱԿ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, թեև ՀԱԿ-ը սկզբում համաձայնվել է իրենց առաջարկին` մեծամասնական ընտրակարգով ներկայացնել միասնական թեկնածուներ, հետո հրաժարվել է ու բանակցություններ շարունակել ոչ թե ընդդիմադիր ուժերի հետ, այլ իշող կոալիցիայի ներկայացուցիչների: «Եթե օրվա կեսը կարելի է մի քանի անգամ խոսել իշխանափոխության մասին, իսկ մյուս կեսը բանակցել իշխանության ներկայացուցիչների հետ` խորհրդարան անցնելու համար, կասկածում եմ, որ իշխանափոխության մասին խոսելը ռեալ հիմք ունի»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իմացել է, որ իր թեկնածությունն առաջադրել է այն ընտրատարաքծում, որտեղ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, հանել է` դրսևորելով բարի կամք: Կ. Ռուբինյանը առաջարկում է որպես համարժեք պատասխան «մեր լավ բարեկամ Արամ Մանուկյանը», ով իր բազմահազար ընտրողներին թողել է Լոռվա մարզում և առաջադրվել Արաբկիրում, նույնպես բարի կամքի դրսևորի ու հանի իր թեկնածությունը` տեղը զիջելով «երրորդ հանրապետության լավագույն պատգամավորներից» մեկի` Զարուհի Փոստանջյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան