ԵՄԱ ղեկավար. Օրենսդրորեն կարգավորող քայլեր` մինչև նախընտրական քարոզաշավի պաշտոնական մեկնարկը
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը մարզերում ՀՀԿ նախընտարական ծրագրի ներկայացումը, կուսակցական տոմսերի բաժանումը դիտարկում է որպես ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում: Ըստ Բ. Նավասարդյանի, շատ պաշտոնյաները օգտվում է են այն իրավիճակից, որ իրենց ցանկացած քայլը լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հույս հայտնեց, որ ապրիլի 8-ից նման բաներ չեն լինի, քանի որ ՀՌԱՀ-ը վստահեցրել է, որ հսկելու է իրավիճակը:
«Մեզ մոտ քաղաքական քարոզչությունը որևէ կերպ չի կարգավորվում մինչև նախընտարական քարոզաշավի պաշտոնական մեկնարկը: Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում, որպեսզի բացառվի ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագարծումը: Պնդում ենք, որ մինչև նախագահական ընտրությունները լինի այդ օրենսդրական փոփոխությունը»,- ասաց Բ.Նավասարդյանը, ապա օրինակ բերեց Մեծ Բրիտանիան, որտեղ արգելում է քաղաքական գովազդն ընտրություններից առաջ, իսկ խախտողը համապատասխան պատասխանատվություն է կրում: Այնուհետև Բ. Նավասարդյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են` քարոզարշավ սկսել, երբ հայտնի են դառնում ընտրությունների օրը, պետական պաշտոյաները իրավունք չունենան իրենց պաշտոնական գործառույթներն իրականացնելիս հիշատակել, թե որ կուսակցության անդամ են և այլն:
Ասուլիսին ներկա Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանն ասաց, որ վարչական ռեսուրսներ բոլոր դեպքում օգտագործվում է:
«Իսկապես օրվա պաշտոնյաների ցանկացած գործողություն, ակցիա ինֆորմացիոն առիթի է վերածվում ու լրատվամիջոցները, որևէ ակնկալիք չունենալով, ակտիվ լուսաբանում են, ինչն էլ ունենում է իր արդյունքները»,- ասաց նա: Միաժամանակ փորձագետը նշեց, որ քաղաքական քարոզչություն իրականացվում է միշտ: Ա. Մինասյանի խոսքով, մինչև այժմ իսկապես որոշ քաղաքական ուժեր ավելի ինտենսիվ են օգտվել ԶԼՄ-ների տրամադրած հարթականերից, հնարավորություններից` նաև օգտագործելով ֆինանսական ռեսուրսներ: Բ. Նավասարդյանն էլ ասաց, որ քաղաքական ոչ բոլոր ուժերն են դիմում քողարկված գովազդի: Ըստ նրա, դրանից օգտվել են հատկապես ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում