Վենեսուելացի բժիշկը Չավեսի համար կանխատեսում է ամենաշատը մեկ տարվա կյանք
Միացյալ Նահանգներում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հերթական կանխատեսումն է արել Վենեսուլեայի նախագահ Ուգո Չավեսի առողջության վերաբերյալ: Բժշկի գնահատմամբ, Չավեսին մնացել է ապրելու ընդամենը 7 ամիս, լավագույն դեպքում երկրի ղեկավարը կապրի մինչ 2013 թ-ի ապրիլ ամիսը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Չեմ կարծում, որ Չավեսը 6-7 ամսից ավելի կապրի, հաշվի առնելով, թե ինչ արագությամբ է զարգանում ուռուցքը», - ասել է մասնագետռը:
Խոսե Ռաֆայել Մարկինան նախկինում ևս ոչ հուսադրող կանխատեսումներ էր արել վենեսուելայի նախագահի առողջական վիճակի վերաբերյալ, ինչի համար մեղադրանքների ու քննադատության էր արժանացել հայրենիքում:
Հիշեցնենք, վերջին մեկ տարվա ընթացքում Ուգո Չավեսը Կուբայում երկու վիրահատության է ենթարկվել չարորակ ուռուցքը հեռացնելու նպատակով և մի քանի անգամ բուժման կուրսեր անցել: Չավեսն անձամբ լավատեսորեն է տրամադրված իր ապաքինմանը, մի քանի անգամ հրապարակավ հայտարարելով, թե ինքն հաղթել է հիվանդությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա