Ռազմական ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվում
Հայաստանի Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանի պաշտոնանկության մասին լուրերը պաշտոնապես դեռևս չեն հաստատվում: ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուշեղ Աղեկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանի ու ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանի` աշխատանքից ազատման մասին լուրերը:
«Ռազմական ոստիկանության պետին նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը», -հավելեց նա:
Լրատվական այլ աղբյուրները տեղեկացնում են, որ Ռազմական ոստիկանության պետն ու Ռուբեն Ներսիսյանը հեռացվել են աշխատանքից և որպես դրա պատճառ նշվում էր այն, որ մարտին Ռ.Ներսիսյանի աշխատասենյակում զինծառայող Արսեն Գրիգորյանը դաժան ծեծի է ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա