Քոս, ոջլոտություն. Հայաստանում դեռևս նման հիվանդություններ են գրանցվում
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ոջլոտության, քոսի նոր դեպքեր են արձանագրվել:
Ըստ աղբյուրի, երկու ամսում գրանցվել է քոսի 42, ոջլոտության` 77 դեպք: Դրանցով հիվանդացնողները հիմնականում անչափահասներ են` 0-14 տարեկան:
ԱՎԾ տվյալների համաձայն, քոսով հիվանդների կեսից ավելին` 22-ը հենց այդ տարիքի երեխաներ են, իսկ ոջլոտությամբ տառապողների գերակշիռ մասը` 72-ը:
Ըստ աղբյուրի, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այդ հիվանդությունների դեպքերը նվազել են: Նախորդ տարվա առաջին երկու ամսում արձանգրվել էր քոսի 44 և ոջլոտության 194 դեպք: