«No comment». Արամ Մանուկյանի արձագանքը
«Ես ոչ մի բան չեմ մեկնաբանելու, ոչ մի բան…No comment», -այսպես արձագանքեց Հայոց Համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, երբ Panorama.am-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել իր նախկին կուսակից Կարապետ Ռուբինյանի այսօրվա հայտարարությունը:
Այսօրվա ասուլիսում «Ժառանգության» համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից ընդգրկված Կարապետ Ռուբինյանը հայտարարել էր, որ երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իմացել է, որ իր թեկնածությունն առաջադրել է այն ընտրատարաքծում, որտեղ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, հանել է` դրսևորելով բարի կամք: Այնուհետև առաջարկել էր որպես համարժեք պատասխան, «մեր լավ բարեկամ Արամ Մանուկյանը», ով իր բազմահազար ընտրողներին թողել է Լոռվա մարզում և առաջադրվել Արաբկիրում, նույնպես բարի կամք դրսևորի ու հանի իր թեկնածությունը` տեղը զիջելով «երրորդ հանրապետության լավագույն պատգամավոր» Զարուհի Փոստանջյանին:
Կարապետ Ռուբինյանը 90-ական թվականների սկզբին ՀՀՇ անդամ էր, 1991-ին ընտրվել է ՀՀՇ Երևանի Շենգավիթի շրջանի շրջխորհրդի նախագահ, Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, այնուհետև` ԱԺ նախագահի տեղակալ: 1998-ի փետրվարին հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից և նույն օրերին էլ կասեցրել է իր անդամությունը Հայոց Համազգային Շարժման վարչությանը` «վարչության նախագահի հետ սկզբունքային տարաձայնություններ ունենալու և որդեգրված ուղու հետ չհամաձայնվելու պատճառով»: 2008-ին անդամագրվել է Հայ ազգային կոնգրեսին և 2008-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրն էր ու ակտիվ քարոզիչը: 2011-ի ապրիլի 15-ին Կարապետ Ռուբինյանը հայտարարություն տարածեց և դուրս եկավ ՀՀՇ կազմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան