Տնտեսություն 19:47 02/04/2012

Դեպի Եվրոպա գազի տարանցման ուղիների միջև պայքարը շարունակվում է

Հեղինակ` Սարգիս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում դեպի Եվրոպա գազի տարանցման ուղիներին առնչվող գործընթացներում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թեև հստակություն չբերեցին, սակայն կարևորագույն զարգացումներ են և արժե դրանց անդրադառնալ: Այդ իրադարձություններից էին` TANAP-ի հայտնությունը, ITGI-ի դուրս մղումը պայքարից, Բրիթիշ Պետրոլիումի (British Petrolium) կողմից SEEP նախագծի շրջանառության մեջ դնելը և Նաբուկոյի վերափոխումը Արևմտյան Նաբուկոյի (Nabucco-West):

Շատերի համար այս ամենը առաջին հայացքից հիշեցնում է գլադիատորական մարտեր, որտեղ մի կողմում գտնվում է Գազպրոմը իր Հարավային Հոսք (South Stream) նախագծով, իսկ մյուս կողմում արևմտյան հոսքերը իրենց` Nabucco, TAP (Տրանս-ադրիատիկ խողովակաշար), TANAP (Տրանս-անատոլիական խողովակաշար), ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատար), SEEP (Հարավ-արևելյան եվրոպական խողովակաշար), White Stream (Սպիտակ Հոսք) և AGRI (Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա) նախագծերով: Եթե Հարավային Հոսքի համար գազի մատակարարման հիմնական աղբյուրը ռուսական, ինչպես նաև թուրքմենական և ղազախական ռեսուրսներն են, ապա արևմտյան հոսքերի համար գոնե ներկայումս հիմնական աղբյուրը դա ադրբեջանական գազն է` հատկապես Շահ Դենիզ հանքավայրի գազը: Չի բացառվում նաև հետագայում իրանական, իրաքյան, եգիպտական և թուրքմենական գազով որոշ խողովակաշարերի մատակարարումը:

Հայտնի է, որ վերը նշված բոլոր այս ուղիները նախատեսված են ապահովելու Եվրոպայի տարբեր հատվածների էներգետիկ կարիքները` եթե օրինակ Հարավային Հոսքը, Նաբուկոն և SEEP–ը նախատեսված են ապահովելու Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայի էներգետիկ կարիքները, իսկ Հարավային Հոսքի մյուս ճյուղը նաև Հարավային Եվրոպայի` մասնավորապես Հունաստանի և Իտալիայի կարիքները, ապա TAP-ի և ITGI–ի համար վերջնական նպատակը դա Հարավային Եվրոպայի` Իտալիայի, Հունաստանի, իսկ White Stream-ի և AGRI նախագծերի հիմնական նպատակը Արևելյան Եվրոպայի որոշ երկրներին գազով մատակարարումն է: Վերը նշված նախագծերից միայն AGRI նախագծի (8 մլրդ. մետր խոր. նախագծային թողունակությամբ) իրագործման հետ կապված հարցերն են արդեն հստակեցված են:

Գաղտնիք չէ, որ շրջանառվող նախագծերի թիկունքում կանգնած են տարբեր երկրներ իրենց պետական և մասնավոր էներգետիկ ընկերություններով, որոնցից շատերը ավելի շուտ աշխարհաքաղաքական նպատակներ են հետապնդում, քան կոմերցիոն շահեր և հենց այդ տրամաբանությամբ է պայմանավորված որոշ նախագծերի միջև ներկա փուլում ընթացող մրցակցությունը: Միաժամանակ ավելացնենք, որ չի բացառվում, որ դեպքերի զարգացման որոշակի հանգամանքների դեպքում մրցակից նախագծերը կարող են վերափոխվել միմյանց փոխլրացնող նախագծերի:

ITGI և TAP պայքարում, վերջերս հայտնի դարձավ, որ ITGI նախագիծը Շահ Դենիզի կոնսորցիումի որոշմամբ պայքարից դուրս մղվեց` դա հիմնավորվելով Հունաստանի ֆինանսական խնդիրներով և նախագծի ոչ մրցունակությամբ: Թեև երկու նախագծերն էլ անցնում են Հունաստանով (իսկ TAP-ը նաև Ալբանիայի տարածքով) հասնելով Իտալիա և Նաբուկոյի համեմատ ավելի էժան և քիչ կապիտալատար նախագծեր էին, այնուամենայնիվ երկուսն էլ մրցակից նախագծեր էին և պետք է հաջորդ փուլ անցներ դրանցից մեկը: Հունական DEPA ընկերությունը բաժնեմաս ուներ միայն ITGI-ում, իտալական Edison-ի հետ հավասար, իսկ TAP-ում չուներ, այդ պատճառով Հունաստանի համար ITGI ավելի կարևոր նախագիծ էր: Իսկ ինչու TAP-ին նախապատվություն տրվեց, դա բացատրվում է նրանով, որ TAP նախագծի կոնսորցիումի անդամ է նաև նորվեգական Statoil-ը (42.5% բաժնեմասով), որը միաժամանակ նաև Շահ Դենիզ կոնսորցիումի անդամ է (25.5% բաժնեմասով) և բնականաբար պետք է լուրջ ազդեցություն ունենար TAP-ի օգտին որոշում ընդունելու համար:

Իրենց հերթին Ադրբեջանը և Թուրքիան հիասթափվելով Nabucco և Տրանսկասպյան գազամուղերի անորոշ վիճակից և Արևմուտքի դանդաղկոտությունից նախաձեռնությունը վերցրեցին իրենց ձեռքը և արդյունքում ասպարեզ հանվեց թուրք-ադրբեջանական նոր նախագիծ` TANAP-ը: Դրանով այս երկրները փորձում են հստակություն մտցնել և արագացնել ադրբեջանական գազի դեպի Եվրոպա առաքման գործընթացները: Իսկապես TANAP-ը գոնե հստակություն է մտցնում մինչև թուրք-բուլղարական սահմանը: Այս նախագիծը գնահատվում է մոտ 5 մլրդ. եվրո, որի շինարարությունը պետք է ավարտի 2017 թվականին, որը պետք է համընկնի Շահ Դենիզ 2-ի գործարկման հետ: Գազատարը պետք է ունենա տարեկան 16 մլրդ. մետր խոր. նախագծային թողունակություն, որի 6 մլրդ. մետր խոր. նախատեսված է Թուրքիայի, մնացած 10 մլրդ.-ը` Եվրոպայի համար: Չի բացառվում, որ այն մինչև 25-30 մլրդ նախագծային հզորությամբ կառուցվի (եթե իհարկե ադրբեջանցիները կարողանան համոզել եվրոպացիներին, որ այդքան գազով կկարողանան Եվրոպային գազ ապահովել):

Ինչ վերաբերում էր Nabucco-ին, ապա Եվրոպայում առաջացած ֆինանսական խնդիրների ֆոնի վրա (ավելի անորոշ դարձան Nabucco-ի ֆինանսավորման աղբյուրները) և հատկապես TANAP-ի վերաբերյալ թուրք-ադրբեջանական համաձայնությունից հետո, Nabucoo կոնսորցիումը հասկացավ, որ նախագիծը այս մասշտաբներով պարզապես մրցունակ չէ մյուս նախագծերի նկատմամբ և այդ պատճառով այն «օպտիմալացվեց» կիսով չափ կրճատվելով` վերածվելով Nabucoo-West-ի, որն այս վիճակով ավելի մրցունակ տարբերակ է և TANAP-ի հետ համադրելի է:

Միաժամանակ, որպես այլընտրանք Nabucco-ին և մյուս եվրոպական նախագծերին, շրջանառության մեջ ներդրվեց Շահ Դենիզի կոնսորցիումի մասնակից Բրիթիշ Պետրոլիումի կողմից SEEP-ը, որը կարելի է ասել բրիտանական (կամ ինչպես ասում են անգլոսաքսոնական, ամերիկյան խնամակալությամբ) նախագիծ է, որը հակադրվում է գերմանական մասնակցությամբ մյուս եվրոպական նախագծերին` գերմանա-ավստրիական (Nabucoo), նորվեգա-շվեյցարա-գերմանական (TAP) և ռուսական (Հարավային Հոսքը, այստեղ նույնպես գերմանացիները բաժին ունեն) նախագծերին, իսկ իտալա-հունական նախագիծը (ITGI) ինչպես նշեցինք արդեն դուրս մնաց պայքարից: SEEP-ի նախագծային հզորությունը կազմում է 10 մլրդ. մետր խոր. և նախատեսվում է գազի առաքում Բուլղարիայով, Ռումինիայով, Հունգարիայով, Սերբիայով մինչև Խորվաթիա: Խաղի մեջ մտնելով Բրիթիշ Պետրոլիումը նույնպես փորձում է ադրբեջանական գազը դեպի Եվրոպա տարանցման նոր ուղիներում իր մասնակցությունը ունենալ: Դատելով Բրիթիշ Պետրոլիումի հսկայական ազդեցությամբ նաև Շահ Դենիզ կոնսորցիումում (25.5% բաժնեմասով) SEEP նախագծի շանսերը վատը չեն: Համենայն դեպս SEEP և Nabucco-West դուելի հաղթողը կպայքարի TAP -ի հետ, ինչպես հայտարարել են Շահ Դենիզի կոնսորցիումից:

Այստեղ ամենահաստատունը թերևս Հարավային Հոսքի դիրքերն են: Ռուսաստանը Հյուսիսային Հոսքը (Nord Stream) իրականացնելուց հետո, չնայած Հարավային Հոսքի հետ կապված մի շարք բարդությունների` հաստատապես որոշել է իրագործել այս թանկարժեք` մոտ 25 մլրդ. եվրո արժողությամբ նախագիծը, որի շինարարությունը կսկսվի այս կամ եկող տարի և կավարտվի 2015-2016 թվականներին: Այս նախագծի իրականացմանը կնպաստի նաև Պուտինի վերընտրությունը: Եթե Ուկրաինան զիջի իր խողովակաշարերը Գազպրոմին, միայն այս դեպքում հավանական է, որ Ռուսաստանը մի գուցե հրաժարվի այդ նախագծից, գազի առաքումը Եվրոպա շարունակելով Ուկրաինայի տարածքով անցնող տարանցման տեսակետից ավելի էժան խողովակաշարերով: Նշենք, որ Հարավային Հոսքում բաժնեմասերի 50%-ը պատկանում է Գազպրոմին, 20%-ը` շվեյցարական ENI, 15%-ը` գերմանական BASF և 15%-ը` ֆրանսիական EDF ընկերություններին:

Թերևս այս խառնաշփոթի ամենակարևոր ինտրիգը այն է, թե վերջնականում ո՞ւմ է պատկանելու մրցակից խողովակաշարերի ուղիների ընտրության իրավունքը: Դա Շահ Դենիզի կոնսորցիումն է, որտեղ վճռական է լինելու հատկապես Բրիթիշ Պետրոլիումի, մասամբ նաև Statoil-ի, Ադրբեջանի և Թուրքիայի ձայները, թե՞ Եվրահանձնաժողովը: Կամ այլ կերպ ասած, գնորդի թե՞ վաճառողի շուկան է թելադրելու Եվրոպայում գազի տարանցման ոլորտում էներգետիկ զարգացումները:

Ամփոփելով նշենք, որ Եվրամիության գազի պահանջարկը ապագայում աճելու է, եթե այն ներկայումս կազմում է մոտ 500 մլրդ. մետր խոր., ապա որոշ կանխատեսումների համաձայն 2030 թվականին կկազմի 750-800 մլրդ. մետր խոր., որի 85%-ը ներմուծելու է: Բնականաբար և ռուսական և կասպիական, ինչպես նաև մերձավոր արևելյան գազը նոր և դիվերսիֆիկացված ուղիներով անպայման հոսելու է Եվրոպական աշխարհամաս: Հավանաբար, ռուսական հանքավայրերից և Բաքվի նավթագազային արշիպելագից սկիզբ առնող առնվազն երեք ուղիներն էլ կհասնեն Եվրոպա: Եվ Հարավային Հոսքը կկայանա, կկայանա նաև AGRI նախագիծը և ամենավիճելիներից` Nabucco-West, SEEP և TAP նախագծերից որևէ մեկը կամ երկուսը: Համենայն դեպս այս սխեման Եվրոպայի շահերից է բխում, որտեղ և իր էներգետիկ անվտանգության խնդիրներն են մասամբ լուծվում և բալանսավորվում է կախվածությունը Ռուսաստանից և տրանզիտային միջանցք` Թուրքիայից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}