ԿԳՆ. Էլեկտրոնային պաշարների շտեմարան է ստեղծվելու
Հայաստանում կներդրվի դպրոցական ուսումնական ձեռնարկների թվային շտեմարան: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Էլեկտրոնային պաշարների շտեմարան» հայալեզու կայքում կտեղադրվի շուրջ 230 անուն գիրք:
Նրա խոսքով` դա հնարավորություն կտա հասանելի դարձնել դպրոցական դասագրքերը հասարակության լայն խավերի համար, ինչպես նաև կօգնի համակարգել կրթությունը սփյուռքահայ համայնքներում: «Այժմ բանակցություններ են վարվում դասագրքերի հրատարակչությունների հետ հեղինակային իրավունքի պահպանության մասով», - հայտնեց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան