Դպրոցների և բուհերի վարկանիշային մեթոդաբանությունը նոր փուլ է թևակոխում
Ելնելով հանրակրթության մասին օրենքի պահանջներից` 2012 թվականի ընթացքում կմշակվի հայկական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանություն: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեթոդաբանության մշակման նպատակով փորձագետներին կհրավիրի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Նշենք, որ երկու տարի առաջ սահմանվել է դպրոցների վարկանիշի որոշման պահանջ, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքները: «Ներկայումս դպրոցների վարկանիշը ձևավորվում է հասարակական կարծիքի վրա, երբեմն` սուբյեկտիվ, ասեկոսեների, անձնական կարծիքների:
Աշխարհը ունի նման փորձ և ներդնելու ենք որակի օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ», - ասաց նախարարը:
Ըստ Ա.Աշոտյանի` որակավորման ընդհանուր մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա ոչ միայն գտնելու լավագույն դպրոցները, նաև հայտնաբերել թույլ դպրոցները և այնտեղ շտկել իրավիճակը:
«Վարկանիշային մեթոդաբանություն է մշակվելու նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»,- տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ կան միջազգային և ազգային վարկանիշային աղյուսակներ: Նրա խոսքով` հասարակությունը պետք է իրազեկված լինի, թե որ բուհերն են մատուցում որակյալ կրթական ծառայություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան