ԿԳ նախարար. Բուհական համակարգի նկատմամբ առաջադրվող պահանջները խստացվել են
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում իրականացվող կրթական քաղաքականության գերակայությունները, նշել է, որ բուհական համակարգի նկատմամբ առաջադրվող պահանջները խստացվել են: «Վերջին մի քանի տարում օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է, միաժամանակ պետությունը որդեգրել է պետական և մասնավոր բուհերին իրավական նույն դաշտում դիտարկելու քաղաքականություն»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումները՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացով և նշել, որ առաջիկա 3 տարում Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում գործող ռուսական տարբեր բուհերի մասնաճյուղերի գործունեությանը, քննարկվել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող ընթացիկ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան