«Ադրբեջանում դասախոսները բացահայտ կերպով կաշառակերությամբ են զբաղվում»
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կյանքում անցյալ շաբաթ առանձնահատուկ իրադարձություն տեղի ունեցավ: Ուսանողները հանրահավաք էին կազմակերպել` պահանջելով արդար քննություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրին համալսարանի ուսանողները և մի շարք դասախոսներ հայտնել են, որ համալսարանում կիսամյակի վերջում և վերջնական քննությունների ժամանակ կաշառակերությանն այնքան սովորական է դարձել, որ դասախոսները բացահայտ կերպով գումար են պահանջում:
«Համալսարանի ռեկտորը մի անձնավորություն է, որի պաշտոնը ենթադրում է, որ վերջինս պետք է պաշտպանի օրենքը: Չէ՞ որ նա Միլլի Մեջլիսի` գիտության և կրթության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Շամսադին Հաջիևն է: Ադրբեջանի անկախության տարիներից սկսած պետական տնտեսագիտական համալսարանը, ստուգումներց անկախ էր և կաշառակերության համար վերջինս տուգանքների չի ենթարկվել: Ժամանակ առ ժամանակ ուսանողները համացանցով աղաղակում էին կաշառակերության ահագնացող չափերի մասին, սակայն երիտասարդների աղաղակներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում»,-գրում է լրատվականը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2009-2010 թ. «Ուսանողների միջազգային համագործակցությունը» հարցում էր անցկացրել և արդյունքում ուսանողների 96 տոկոսը նշել է, որ իրենց համալսարանում շատ անգամ են կաշառակերության ականատես լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան