Ի. Ալիևը հանդես է եկել կոշտ ելույթով. Վերջինիս պահվածքը բավականին տարօրինակ է եղել եվրոպացի խորհրդարանականների համար
«Ադրբեջանի նախագահը «Եվրանեսթ»-ի լիագումար նիտում ունեցած իր ելույթում անդրադարձավ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ելույթը բավականին կոշտ էր, ինչը կարծում եմ անսպասելի էր նաև մեր եվրոպացի գործընկերների համար»,- այս մասին Panorama.am-ին Բաքվից փոխանցեց ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը:
«Ոչ միայն մեզ, այլ եվրոպացի խորհրդարանականների համար բավականին տարօրինակ էր Ադրբեջանի նախագահի ելույթը, քանի որ «Եվրանեսթն» այն հարթակը չէ, որ այդ երկրի ղեկավարը պետք է օգտագործի իր քարոզչական նպատակների համար»,- ասաց նա:
Պատգամավորը տեղեկացրեց, որ առայժմ ընդմիջում է և Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ հայկական պատվիրակությունը իր մոտեցումները կներկայացնի ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա