Հասարակություն 16:05 03/04/2012

Վրաստանում մզկիթի կառուցումը կդիտվի որպես մեծ զիջում թուրքական կողմին. փորձագետ

Վրաստանում մզկիթներ կառուցելու շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում Վրաստանում ակտիվ քննարկման առարկա դարձած Բաթումիում թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման հարցը:

-Վրաստանում թուրքական մզկիթների կառուցման և վերակառուցման խնդիրը շատ նուրբ և զգայուն հարց է վրացական հասարակության համար, քանի որ լավ հայտնի է, թե հիմնականում երբ և ինչ պայմաններում են տվյալ կառույցները ստեղծվել այդ երկրի տարածքում: Վրաց ժողովուրդը դեռ չի մոռացել, որ ընդամենը մեկուկես դար առաջ Բաթումիում կառուցված Ազիզիե մզկիթը մարմնավորում է Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի տարածքների գրավումը: Եվ մզկիթները, որ կառուցվել են հենց տվյալ ժամանակահատվածում, ցավալի հիշողություններ են արթնացնում այդ ժողովրդի մոտ: Բացի այդ, հարցը չի ներառում միայն նոր մզկիթի կառուցումը, այլ նախատեսում է նաև Խարջամի, Ախալցխայի և Քոբուլեթիի մզկիթների վերականգնումը:
Բանն այն է, որ Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են այդ հարցի կապակցությամբ:

- Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը:

-Այս տարվա հունվար ամսին Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուայի և նրա թուրք գործընկերոջ` Էրթուղրուլ Գյունայի միջև կայացած հանդիպման ժամանակ վրացական կողմը տվել էր իր համաձայնությունը՝ Վրաստանի տարածքում նոր մզկիթի կառուցման նպատակով համապատասխան տարածքի հատկացման առնչությամբ: Այդ կապակցությամբ թուրք պաշտոնյան հայտարարել էր. «Վրացական կողմը պատրաստ է տարածք տրամադրել, որտեղ մենք կկառուցենք նոր մզկիթ: Բացի այդ, Ախալցխայում կվերակառուցվի Ահմեդիա համալիրը: Վրացական կողմն այդ աշխատանքներում ներգրավելու է թուրք մասնագետների»:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ վրաց հասարակությունը, և որ ամենակարևորն է, Վրաց ուղղափառ եկեղեցին վերոնշյալ պայմանավորվածության մասին անտեղյակ են պահվել: Նշանակում է` Վրաստանի իշխանություններն այս գործընթացն իրականացրել են գաղտնի: Այնինչ վերջիններս այսաստիճան կարևորության հարցերը պետք է հասարակական քննարկման առարկա դարձնեին նախքան թուրքական կողմի հետ համաձայնության գալը:

- Փաստորեն վրաց-թուրքական վերոնշյալ պայմանավորվածության մասին անտեղյակ է եղել նաև Վրաց ուղղափառ եկեղեցին:

-Այո, և սա ևս մեծ զայրույթ էր առաջացրել հասարակության շրջանում:
Վրացական իշխանությունները, կարծես ցանկացել են շրջանցել եկեղեցուն: Նրանք, օգտվելով այն հանգամանքից, որ Իլիա Երկրորդը բացակայում էր երկրից, միանձնյա որոշում են կայացրել նշված հարցում: Եվ միայն վերջինիս վերադարձից հետո պատրիարքարանը հայտարարել էր, որ Վրաստանի և Թուրքիայի կառավարություններն արդեն երկու տարի է, ինչ բանակցում են տվյալ խնդրի շուրջ, ինչը հանդիսանում է Սահմանադրության (եկեղեցու և պետության հարաբերություններին առնչվող մասի) կոպիտ խախտում, քանի որ Վրաց պատրիարքը չի մասնակցում այդ բանակցություններին:

- Իսկ ինչով է պայմանավորված թուրքական կողմին մզկիթ կառուցելու համար տարածք տրամադրելու որոշումը:

-Դեռևս 2010 թ.-ի դեկտեմբերին երկու կողմերի միջև արձանագրություն էր կազմվել, որի համաձայն` Թուրքիայի տարածքում պետք է վերանորոգվեին վրացական մշակութային կոթողները, և համապատասխանաբար` վերականգնվեին Վրաստանում գտնվող թուրքական մզկիթները: Սակայն հետագայում Թուրքիան ևս մեկ պայման առաջադրեց, որով վրացական կողմը պարտավորվեց նոր մզկիթ կառուցել Վրաստանի տարածքում:

- Արդեն ստորագրվե՞լ է որևէ պայմանագիր:

-Դեռևս վրաց-թուրքական այդ պայմանավորվածությունը փաստաթղթային հաստատում չի ստացել, սակայն կարծում եմ, որ թուրքական կողմի ճնշումների ուժեղացման արդյունքում Վրաստանի իշխանությունները բոլոր դեպքերում կստորագրեն վերոնշյալ պայմանավորվածությունը հաստատող փաստաթուղթ:

- Իսկ կոնկրետ ինչի՞ն է դեմ վրաց հասարակությունը ` Ազիզիե մզկիթի կառուցմանը, թե ընդհանրապես նման կառույցների ստեղծմանը:

-Դեմ է ինչպես Ազիզիեին, այնպես էլ որևէ նոր մզկիթի կառուցմանը, քանի որ, դա իրականում Թուրքական պետության պարտադրանքն է, այլ ոչ թե Վրաստանի մուսուլմանների ցանկությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ տվյալ մզկիթի կառուցմանը դեմ է արտահայտվում նաև Աջարիայի մուսուլմանների զգալի հատվածը:
Ինչ վերաբերվում է Բաթումիի բնակիչներին, ապա նրանք խստորեն քննադատել են Վրաստանի իշխանություններին և նույնիսկ խոստացել են մզկիթի կառուցման դեպքում «բուլդոզերով» քանդել այն:
Քննադատատական հայտարարություններով են հանդես եկել նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները:

- Իսկ ի՞նչ եք կարծում, բոլոր դեպքերում կկառուցվի՞ Բաթումիում Ազիզիե մզկիթը, թե` ոչ:

-Դժվար է միանշանակ պատասխանել այո, կամ ոչ, սակայն նշեմ, որ եթե, այնուամենայնիվ, այդ մզկիթը կառուցվի, ապա դա կդիտվի որպես մեծ զիջում թուրքական կողմին:

Վրաստանի գծով փորձագետ Ալիկ Էրոյանց



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}