Գվարդիոլա. «Կանխազգացում ունեմ, որ չենք հաղթելու»
Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անսպասելիորեն շատ հուզված էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իտալական «Միլանի» հետ հանդիպման նախօրեին: «Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում արձանագրված ոչ-ոքին ընդունելի արդյունք է «Բարսելոնի» համար, սակայն, ըստ Գվարդիոլայի, իտալացիների հնարավորություններն ավելի նախընտրելի են:
«Ես կանխազգացում ունեմ, որ մենք չենք հաղթելու,- ասել է նա նախախաղային մամուլի ասուլիսում:- Պետք է միջոց գտնենք, թե ինչպես գոլային պահեր ստեղծենք, երբ մրցակիցը պաշտպանվում է 8 ֆուտբոլիստներով: Անկասկած, շատ ծանր է լինելու: Առաջիկա խաղը բացառիկ նշանակություն ունի, ուստի պետք է գտնենք դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Իհարկե, «Միլանը» կարող է մտնել կիսաեզրափակիչ, քանզի շատ ուժեղ թիմ է, որի ֆուտբոլիստները կարողանում են վտանգավոր հակագրոհներ կազմակերպել: Ուստի ավելի լավ կլինի նրանց զրկել այդ զենքից: Ես սպասում եմ, որ լուրջ խնդիրներ կունենանք, բայց նաև հուսով եմ, որ, ի վերջո, ուրախանալու առիթ կլինի»:
Կատալոնյան գրանդի մարզիչը դեռ չգիտի` արդյոք կկարողանա՞ օգտագործել Խավիին, ով ընդգրկվել է խաղին նախապատրաստվող ֆուտբոլիստների շարքում, սակայն մինչև հիմա ցավեր է զգում ոտքի մասում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա