Սադոյանի աներոջ բնակարանում գրանցվել է 9 հոգի
«Հայկական ժամանակը» գրում է, որ թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Սադոյանի աներոջ բնակարանում 8 հոգի է գրանցված: «Այնինչ, այդքան մարդ, ըստ հարևանների, այստեղ չի ապրել երբեք: Ռուբեն Սադոյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Իսկ նրա աներոջ` Հովհաննես Աղայանի բնակարանը, որը գտնվում է Դեմիրճյան 17Ա հասցեում, ընդգրկված է նույն ընտրատարածքում: Նշված շենքի բնակիչներն ասում են, որ Աղայանների բնակարանում միայն ամուսիններն են ապրում»,- գրում է թերթը:
Երեկ, երբ այս կապակցությամբ թղթակիցը փորձել է մեկնաբանություն խնդրել Ռուբեն Սադոյանի աներ Աղայանից, վերջինս հայտարարել է, որ ասելու ոչինչ չունի: Թերթը նշում է, որ թիվ 9 ԸՏ-ում, բացի Սադոյանից, պատգամավորության թեկնածու են առաջադրվել Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Լևոն Զուրաբյանը (Կոնգրես), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները