Բժիշկները Կասանոյին թույլատրել են խաղալ
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Անտոնիո Կասանոն, ով սրտի վիրահատությունից հետո շարունակում է վերականգնվել, ազգային ասոցիացիայի մարզական բժիշկների թույլտվությամբ կարող է վերսկսել կարիերան: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն: 10 մասնագետներից կազմված խորհուրդը մանրակրկիտ հետազոտություն է անցկացրել և ֆուտբոլիստի առողջական վիճակը գնահատել է բավարար` նրան թույլատրելով վերադառնալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ 29-ամյա Կասանոն իրեն վատ էր զգացել Իտալիայի առաջնության «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ և նոյեմբերին ենթարկվել էր սրտի վիրահատության: Հունվարին հարձակվողը սկսել էր մարզվել մարզասրահում, իսկ նախորդ հինգշաբթի օրվանից միացել է ընդհանուր խմբին:
Այժմ, որպեսզի կարողանա վերադառնալ «Միլանի» հիմնական կազմ, Կասանոն պետք է ստանա մարզական բժշկական ինստիտուտի դրական եզրակացությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա