Մարաղա 20 տարի անց. որպեսզի ողբերգությունն այլևս չկրկնվի
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը ապրիլի 10-ին կազմակերպում է «Մարաղա-20 տարի անց» խորագրով ԼՂՀ Մարաղա գյուղում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության քսանամյակի տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում որպես բանախոսներ հանդես կգան ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Հայ-սլավոնական համալսարանի քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանը: Դեպքերի մասին իրենց հիշողություները կներկայացնեն ականատեսները:
ՀԿ տեղեկացմամբ, միջոցառման նպատակն է հիշատակել ոչ միայն Ադրբեջանի կողմից խաղաղ բնաչության դեմ իրականցված հանցագործության զոհերին, այլև նպաստել մարդկության դեմ ուղղված նման հանագործությունների հետագա կանխարգելմանը ողջ աշխարհում:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» ֆիլմը, որը նկարահանվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:
Ֆիլմում ներառված են բազմաթիվ փաստագրական նյութեր, այդ թվում նաև փաստեր, որոնք հավաքագրվել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից: Իրականացված ոճրագործության առաջին իսկ ժամերից կազմակերպությունը նախաձեռնել է այդ ողբերգության մասին տեղեկութոյւնների հավաքագրումն ու տարածումը:
Ըստ աղբյուրի, մեծ է կազմակերպության դերը պատանդության մեջ հայտնված անձանց տվյալների ճշգրտման և որոնողական աշխատանքներում: Պատանդներին հայրենիք վերադարձնելուն ուղղված կազմակերպության ջանքերի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ 1992-1998թթ. վերադարձվել են մոտ 2000 անձինք, որոնցից 20-ը երեխաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան