Հարցազրույցներ 15:55 03/04/2012

Որևէ պատվիրված հրապարակման չեմ արձագանքելու. Մարգարիտ Եսայան

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Հարցազրույց «Առավոտ» թերթի նախկին լրագրող, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Մարգարիտ Եսայանի հետ:

-Նախըտրական քարոզարշավի շրջանում քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրած լրագրողն ինչպե՞ս է պատկերացնում իր նոր աշխատանքը: Ընտրողը, որ Ձեզ գիտի իբրև պրոֆեսիոնալ լրագրող, ինչպե՞ս պիտի ընդունի որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս նկատի այդ տարբերությունը, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում անել այդ անցումը:

-Լրագրողի իմ տասնամյակների կյանքը ինձ սովորեցրել է հիմք ընդունել փաստերը, ուրեմն` եկեք առուն չթռած «հոպ» չասենք, դեռ կան ընտրությունները, որից հետո միայն` «նոր աշխատանքը», որը ինձ համար շատ պայմանականորեն է նոր, որովհետև Ազգային ժողովի գրեթե բոլոր գումարումների խորհրդարանների գործունեությունը լուսաբանածիս համար նորությունը երևի միայն տեխնիկական է լինելու: Թե ինչպես ընտրողը կընդունի պատգամավոր Մարգարիտ Եսայանին և ինչ գնահատական կտա, պարզ կլինի 2017 թվականին: Ես միայն կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ թիմային աշխատանքի և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը, գաղափարները ծառայեցնել ոչ միայն օրենսդրության կատարելագործմանը, այլև քաղաքական հարցերի լուծմանը: Վաղուց արդեն իր սկզբունքներն ու տաբուներն ունեցող մարդու համար որևէ անցում` մասնագիտությունից մասնագիտություն, աշխատանքից աշխատանք կամ նույնիսկ երկրից երկիր, անկանխատեսելի հետևանքներ չի ունենում: Ես գիտեմ` ինչ եմ ուզում, պատկերացնում եմ` ինչ եմ անելու և ինչ չեմ անելու, նաև` ինչպես և ինչու: Կարևորը` ներսումդ ներդաշնակություն ունենաս և աշխարհին ու մարդկանց նայես սիրով ու սիրելով, մնացածը, ինքներդ եք հասկանում, ածանցյալ է:

-Պատրա՞ստ եք Դուք, որպես պատգամավորության թեկնածու նախըտրական շրջանում դիմակայել Ձեր կոլեգաների մեկնաբանություններին, սուր քննադատություններին, լրագրողական հարձակումներին կամ հերյուրանք պարունակող հրապարակումներին:

-Ես իմ գործընկերների մասին շատ ավելի լավ եմ մտածում, քան այն, ինչ Դուք եք ներկայացնում որպես հնարավոր տարբերակ: Համոզված եմ, որ չեն լինելու հարձակումներ և չի լինելու հերյուրանք: Իսկ եթե այս կամ այն պատճառով ես էլ հայտնվեմ սև PR-ի շրջագծում, համոզված եղեք, որ «մասնագիտական» տարատեսակ հմտությունների կիրառմանը վերաբերվելու եմ հանգիստ, ժպիտով ու ըմբռնումով, և որևէ պատվիրված հրապարակման չեմ արձագանքելու: Չեմ արձագանքելու սկզբունքորեն, ոչ թե այն պատճառով, որ հերքման արվեստին չեմ տիրապետում, պարզապես, գիտակցում եմ, որ կուպրի մեջ մտնողը սևանում է ակամա: Իսկ քննադատության համար, եթե լինի անկողմնակալ ու անոխակալ, միայն շնորհակալություն եմ հայտնելու:

-Իսկ ակնկալու՞մ եք Ձեր կոլեգաների աջակցությունը:

-Միանշանակ: Եվ` համոզված եմ, որ շատ-շատերի հետ հիանալի համագործակցություն եմ ունենալու, որը շահեկան է լինելու առաջին հերթին ընթերցողի համար:

-Ի՞նչը Ձեզ ստիպեց քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացնել, ո՞րն է այն խնդիրը, որ չկարողացաք լուծել լրագրողի կարգավիճակում և կփորձեք դրա լուծումը տալ որպես պատգամավոր:

-Քաղաքական դաշտը և լրագրական դաշտը միմյանցից շատ տարբեր խնդիրներ ունեն, և ոչ միայն ես, որևէ մեկը չի երբեք կարող մի դաշտի խնդիրը լուծել մյուս դաշտում: Սկզբունքորեն չի կարող: Որևէ մեկը ինձ ոչինչ չի ստիպել: Մարդու կյանքը ընթացք է, երբեմն հարթ ու ուղիղ, երբեմն խոչընդոտներով և կեռմաններով, իսկ երբեմն էլ պարույրաձև, երբ ամեն հաջորդ շրջանում նախորդից առաջ ես անցնում: Ես փորձում եմ նոր շրջանի անցնել, և եթե առաջ որպես լրագրող էի լուսաբանում քաղաքական ու օրենսդրական խնդիրները, հիմա հնարավորություն են ստանալու այդ խնդիրների լուծմանը մասնակցել: Ընդամենը: Եվ հետո` լրագրությունը եղել և մնում է իմ մասնագիտությունը, պատգամավորական աշխատանքը չի նշանակում, որ ես հեռանալով հեռանում եմ լրագրությունից` անհրաժեշտության դեպքում ես գրիչ վերցնելու եմ իհարկե: Վերջապես` որպես քաղաքացի նոր կարգավիճակում շատ ավելի օգտակար կարող եմ լինել իմ երկրին: Նախընտրական օրերին մարդիկ ստիպված են լինում քաղցր շատ խոսքեր լսել, խոստումներ, համարյա ձոներ, ամեն տեսակի ու ճաշակի, հնարավոր և անհնարին հռետորաբանություն: Նորմալ է, նախընտրական գարուն է: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենը հասարակությունը լսել է բազմիցս և բոլոր քաղաքական ուժերին ճանաչում է հատիկ առ հատիկ և` դեմք առ դեմք: Այնքան հանգամանալից ու այնքան մանրամասն, որ,համոզված եմ, պատրաստ է ճիշտ ընտրության, հավասարակշիռ, սթափ, խելամիտ ընտրության:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}