ՀՀ մարզերի հենակետային դպրոցներում կկազմակերպվեն «Վարպետության դասեր»
Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի մարզերի և համայնքների երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում դասավանդման որակի առումով նկատվող որոշակի անկումը կանխելու նպատակով մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի հենակետային դպրոցներում այս տարի ևս կկազմակերպվեն «Վարպետության դասեր» արվեստի տարբեր մասնագիտությունների գծով:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին մշակույթի նախարարությունից: Այս տարվա 1-ին կիսամյակում հանրապետության առաջատար մասնագետները կայցելեն ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի,Սյունիքի մարզեր և ԼՂՀ, իսկ 2-րդ կիսամյակում` ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզեր:
Դեռևս 2007 թ. երաժշտական տարբեր միջոցառումների` մրցույթների, փառատոների, մարզային համերգների մասնակիցների ելույթների ընթացքում բացահայտվել էին մասնագիտական բազմաթիվ թերացումներ հատկապես ՀՀ մարզերից ու համայնքներից ժամանած մասնակիցների մոտ, որոնք շատ դեպքերում արդյունք էին ուսուցչի կողմից կիրառված ուսուցման և մեկնաբանման սխալ մեթոդիկայի: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ձեռնարկվել են փորձի փոխանակման, վերապատրաստական աշխատանքների կազմակերպման համապատասխան քայլեր:
Սկսած 2007 թ. մշակույթի նախարարության աջակցությամբ մարզերում կազմակերպվում են «Վարպետության դասեր» արվեստի տարբեր մասնագիտությունների գծով, որոնց մասնագիտական ուղղվածությունը ձևավորվում է մարզերից ստացված հայտերի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան