Վաղը ներկայացվելու է ՄԻՊ տարեկան զեկույցը
Ավարտվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցի հետ կապված աշխատանքները: Վաղը տարեկան զեկույցը պաշտոնապես կներկայացվի քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Տարեկան զեկույցի հետ զուգահեռ կներկայացվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի և քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունները, որոնք մշակվել են միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթում ներառված են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարվա ընթացքում։