Վարդան Օսկանյան: Ցիտատներ, որ հարվածում են սեփական կուսակցությանը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Օրերս Վարդան Օսկանյանն իրեն բնորոշ ոճով` անորոշ, մշուշոտ ու երկիմաստ արտահայտություններով, հակասական դատողություններով լեցուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որի ունկնդրումից կարելի է ենթադրել, որ նախկին արտգործնախարարը հարվածում է իրեն գրկաբաց ընդունած կուսակցությանը` «Բարգավաճ Հայաստան»-ին: Այս հետևությանը կարելի է գալ ընդամենը մի քանի ցիտատներ նշելով ու դրանք առկա իրականության հետ համեմատելով:

«Ճիշտ է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռևս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք, այդ կոալիցիան ձևական կոալիցիա է եղել, որովհետև իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել և, փաստորեն, այս 4-5 տարիների ընթացքում արել է այն, ինչ ցանկացել է և երբեք իր գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստան»-ի կամ նույնիսկ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարն, ըստ էության, կասկածի տակ է դնում ԲՀԿ լիդերների ու անդամների ողջամտությունն ու քաղաքական կամքը, քանի որ, ըստ նրա` վերջիններս համաձայնել են կոալիցիա ստեղծել՝ առանց «հասկանալու», որ այն ձևական է, ու իրենք ոչ մի դերակատարում չեն ունենալու: Ինչո՞ւ է պարոն Օսկանյանը կասկածի տակ դնում ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցության արդեն մեծ փորձը: Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ իր հայտարարությամբ տպավորություն է ստեղծում, թե ԲՀԿ-ն 4-5 տարի շարունակ ինքնախաբեությամբ է զբաղվել ու նաև՝ խաբել իր ընտրողներին:

Ասել, թե Վարդան Օսկանյանը նոր մարդ է քաղաքականության մեջ, կոփված չէ և դրանով է բացատրվում ասվածը, թերևս չի կարելի: Նա չի կարող չհասկանալ, որ ԲՀԿ քաղաքական կամք է ունեցել պատասխանատվություն վերցնելու, ինչն ի դեպ ֆիքսված է համապատասխան փաստաթղթերում: Թե՞ դրանք էլ են ձևական եղել՝ պրն Օսկանյան:
Կամ ի՞նչ է նշանակում «ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»: Պարոն Օսկանյան, Դուք ուսումնասիրե՞լ եք արդյոք ԱԺ ԲՀԿ խմբակցության քվեարկությունների վիճակագրությունը, ուսումնասիրե՞լ եք ԲՀԿ-ական գործիչների խորհրդարանական գործունեության ողջ սպեկտրը: Արդյոք այդ ուսումնասիրությունների երևում է արդյոք, որ կոալիցիան ձևական է եղել:

«Այսօր ՀՀԿ-ն բացարձակ գերիշխող դիրք ունի և պատասխանատվությունը ամբողջությամբ այդ կուսակցության վրա է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանն ու ընդգծում. «Ես կարծում եմ, որ այս չորս տարիներին կառավարությունը սխալ ճանապարհով է տարել երկիրը»: Քաղաքական պատասխանատվության հարցում նախկին արտգործնախարարի անձնական ընկալումներն, իհարկե, առանձին խոսակցության թեմա են: Բայց, այնուամենայնիվ երբ նման հայտարարություն է արվում, արդյոք կարելի է ենթադրել, որ գնահատականը հիմնված է նաև կառավարության ԲՀԿ-ական անդամների գործունեության արդյունքների վրա ու նաև դա է հուշում, թե իբր, կոալիցիան ձևական է եղել:

Վարդան Օսկանյանի պատկերացմամբ, հավանաբար, «ձևական» կոալիցայի ծրագրում առկա առանձին դրույթներ ԲՀԿ նախընտրական ծրագրից վերցվել ու կառավարության ծրագիր մտցվել են «մի ուժի պարտադրանքով» ու հենց այդ ուժն էլ «առանց գործընկերոջ կարծիքը հարցնելու» նախարարական պորտֆելներ է առանձնացրել ԲՀԿ-ի համար և վստահեցրել, որ որևէ գործունեության համար պատասխանատվություն սահմանված չէ:

Կամ, եթե համարենք, որ կոալիցիան ձևական է եղել, ապա, ըստ Օսկանյանի, ինչո՞ւ է ԲՀԿ-ն տարիներ շարունակ մաս կազմել դրան: Նախկին արտգործնախարարի պատասխանն այս հարցին առավել քան ուշագրավ է. «Ես չեմ ուզենա մեկնաբանել մի բան, որին մասնակցություն չեմ ունեցել»: Նրա կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրությունները նոր որակի խորհրդարան ունենալու հնարավորություն են, որի արդյունքում հնարավոր կլինի «արդեն իսկական կոալիցիաներ կազմել, մեկից ավել ուժեր երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվություն կվերցնեն, որոշումները կլինեն կոնսենսուսային, մի կուսակցության կարծիքը չի պարտադրվի»: Այս վերջինն, ըստ ամենայնի, առկա իրավիճակի ախտորոշումն է: Եթե այդպես է, կնշանակի պարոն Օսկանյանը բավականին անմեղ ձևով թերագնահատում է իր իսկ կուսակցությանը` տպավորություն ստեղծելով, որ այն կոալիցիայի մեջ է պարտադրանքի արդյունքում, իսկ որոշումներն էլ նրա հետ չեն համաձայնեցվում:

ԲՀԿ պատասխանատուները մտածե՞լ են արդյոք, որ անզգույշ այս արտահայտություններով պարոն Օսկանյանը հարցականի տակ է դնում իրենց քաղաքական գործունեության, գործողությունների ու որոշումների ադեկվատությունը, դրանց մտածված ու պատասխանատու լինելու հանգամանքը: Եթե մտածել են, երևի թե, ճիշտ կլինի նաև բարձրաձայնել այդ մասին: Հակառակ դեպքում` նախընտրական քարոզչության շրջան է սկսվում և հնարավոր է վարդան Օսկանյանի հրապարակային այս հայտարարություններն օգտագործվեն հենց ԲՀԿ-ի դեմ:

Հ.Գ. Հարկ է նատել, որ ԲՀԿ-ից արձագանք հետևել է: Վարդան Վարդանյանը, ով գլխավորում է կուսակցության նախընտրական շտաբը, մեկնաբանելով վերը ներկայացվածը, զարմացել էր. «Ի՞նչ ձևական` կոալիցիայի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել»: Բայց ինչպես Վարդան Օսկանյանի, այնպես էլ Վարդան Վարդանյանի կարծիքներն անձնական են և չեն արտացոլում կուսակցության պաշտոնական մոտեցումը:



Նախորդիվ` Վ.Վարդանյան. «Իհարկե ոչ, ի՞նչ ձևական` կոալիցիայի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել»

Զոհրաբյանը Օսկանյանի մեկնաբանության մասին. «Ոչնչից տեղյակ չեմ»


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}