Տիգրան Սարգսյան. Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական համագործակցության մակարդակը բավարար չէ
Բուլղարիայի վարչապետի այցելությունը նոր էջ է բացելու երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական հարաբերություններում: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ունենք համագործակցության դարավոր պատմություն, խորը արմատներ, սակայն այսօր Բուլղարիայի վարչապետի հետ արձանագրեցինք, որ տնտեսական համագործակցության մակարդակը չի բավարարում և անհրաժեշտ է նոր ռիսկ հաղորդել այդ հարաբերություններին»,-ասաց վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքերով` Բուլղարիայի վարչապետի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի համաձայն նախատեսվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը պատվիրակություն կձևավորի և կգործուղի Բուլղարիա:
«Պատվիրակության մեջ կլինեն բիզնեսի ներկայացուցիչներ, որպեսզի կարողանանք ստեղծել նոր հնարավորություն մեր տնտեսական հարաբերությունների ամրապնդման առումով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը և ավելացրեց. «Կարծում ենք, որ մեր հարաբերություններում կա մեծ պոտենցիալ և մենք պարտավորենք նոր էջ բացել մեր պատմության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա